478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության առջև կանգնած է կառուցվածքայնության և արդյունավետության բարձրացման խնդիրը. ռուս քաղաքագետ
11:45
26 Մայիսի 2008

Հայկական ընդդիմության առջև կանգնած է արդյունավետ կուսակցական կառույցների ստեղծման և կառուցվածքային ծրագրի առաջ մղման խնդիրը, այլ ոչ միայն հրապարակներում իշխանության քննադատությունը, կարծում է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հայկական ընդդիմությունն անցկացնում էր բողոքի ցույցեր, որոնք մարտի 1-ին վերածվել են իրավապահ մարմինների միջև բախումների՝ հանգեցնելով տասը մարդկային զոհերի և ավելի քան 100 անձանց կալանավորման։

«Հայաստանում առկա է իշխանությունից դժգոհություն, սակայն չկա այդ դժգոհությունը կառուցվածքայնացնելու և որոշակի կառուցվածքային հարցի ներկայացման հմտություն։ Ընդ որում միայն Երևանով այդ իրավիճակը փոխելն անհնար է, անհրաժեշտ է նաև մարզային աջակցություն և որոշակի կառուցվածքային ծրագիր», - ասաց Մարկեդոնովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։

Այս առնչությամբ քաղաքագետը նշեց, որ այդ նպատակի համար որոշակի մակարդակում նշան է դրված՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արտահայտած «Հայկական ազգային կոնգրեսի» ստեղծման գաղափարը։

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին համախմբած երկրորդ «Համազգային շարժման կոնգրեսի» ժամանակ ելույթ ունենալիս մայիսի 2-ին Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է  իրեն աջակցող քաղաքական ուժերին՝ ստեղծել Հայկական ազգային կոնգրես։

Սակայն, Մարկեդոնովի խոսքերով, Տեր-Պետրոսյանը, լինելով վառ և ուժեղ քաղաքական գործիչ, 1988 թ.-ի զգացողությունների մեջ է։

«Նա հաճախ համեմատում է ՀՀ նախկին և ներկա նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչյովի հետ, որի հետ նա, իր խոսքերով, պայքարել է և հաղթել։ Սակայն Գորբաչովը հայ չէր, ադ պատճառով կարելի էր հասնել համազգային համախմբման Կրեմլի կայսրության հետ դիմակայությունում։ Իսկ Քոչարյանն ու Սարգսյանը Կրեմլի կայսրություն չեն ներկայացնում, այս դեպքում խաղի կանոնները մի քիչ այլ են», - պարզաբանեց նա։

Միաժամանակ քաղաքագետը կասկած հայտնեց այն բանում, արդյոք կլինի՞ հայկական ընդդիմությունը՝ իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորությամբ համարժեք ժամանակակից պայմաններին, այլ ոչ թե 1988 թ.-ի պայմաններին։

«Դժվար թե հաջողվի 20 տարի անց վերարտադրել 1988 թ.-ը։ Պետք է նոր իրողություններ լինեն», - եզրափակեց Մարկեդոնովը։

ՀՀՇ-ն ՝ Հայաստանի նախկին իշխող կուսակցությունը ստեղծվել է 1988 թ.-ի օգոստոսի 19-ին։ 1991թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրություններում հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։

1998թ. փետրվարին ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: