485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆինանսաբանկային համակարգը պետք է իր վրա վերցնի լոկոմոտիվի դերը՝ տնտեսության բոլոր բնագավառները զարգացնելու համար. նախագահ
11:35
26 Մայիսի 2008

Հայաստանի ֆինանսաբանկային համակարգը պետք է իր վրա վերցնի լոկոմոտիվի դերը՝ տնտեսության բոլոր բնագավառները զարգացնելու և բնակչության խնդիրները լուծելու համար, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր երկրի ֆինանսաբանկային համակարգը կարող է դառնալ առաջատարը՝ բազմաթիվ բնագավառներում ամեն նորն ու ժամանակակիցը Հայաստան ներգրավվելու համար», - ասել է նախագահը՝ շաբաթ օրը Դիլիջան քաղաքում ելույթ ունենալով ֆինանսաբանկային համաժողովի ժամանակ։

ՀՀ նախագահի խոսքերով, այսօր Հայաստանում փոխվել են ոչ միայն խնդիրները, այլ նաև տնտեսության նկատմամբ ներկայացվող պահանջները։

«Այսուհետ երկրի ֆինանսաբանկային համակարգի զարգացման տեմպերը գնահատելու համար՝ ես այս կամ այն բնագավառի համար պատասխանատու անձանցից պահանջելու եմ ոչ թե համեմատել մեր ցուցանիշները տարածաշրջանի երկրների հետ, այլ պահանջելու եմ գնահատել այն, թե որքանով է մեր համակարգը կոնկրետ ժամանակահատվածում մոտեցնել աշխարհի առաջատար երկրների ցուցանիշներին», - պարզաբանել է նա։

Սարգսյանը ասել է, որ մեծ նշանակություն է տալիս վստահության բազայի հիման վրա աշխատանքի իրականացման մշակույթի արմատացման հարցին՝ ինչպես տնտեսական գործունեության մեջ, այնպես էլ հասարակության մեջ հարաբերություններում։

«Երբ մարդը ներդրում է կատարում այս կամ այն բանկում, դա նշանակում է, որ նա վստահում է այն բանկին և այդ երկրում գործող իրավական դաշտին։ Դա, ըստ էության, գործարք է՝ հիմնված վստահության վրա։ Ես համոզված եմ, որ արագ զարգացող ֆինանսական հատվածը կտարածի այդ մշակույթը բիզնեսի բոլոր բնագավառների վրա», - ասել է նա։

Միաժամանակ նախագահը կարծում է, որ երկրում արագ կհաջողվի հասնել այն իրավիճակին, երբ տնտեսվարող սուբյեկտները կսկսեն առավել վստահել միմյանց։

«Կգա ժամանակ, երբ տնտեսական գործընթացներում վստահության գործոնը կլինի ավելի ուժեղ, քան իրավական պայմանագրերի ինստիտուտը», - ընդգծել է նա՝ ավելացնելով, որ նա երբեք չի բացառել և չի բացառելու պայմանագրերի կնքման գործընթացը։

Դիլիջան քաղաքում կայացած ֆինանսաբանկային առաջին  համաժողովը, որին մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Կենտրոնական Բանկի ղեկավարությունն ու Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի խոշորագույն ներկայացուցիչները, կազմակերպվել էր Հայաստանի բանկերի միության կողմից։ Միջոցառման նպատակն էր Հայաստանի տնտեսության ֆինանսաբանկային հատվածի մոտակա զարգացման հիմնական ուղղությունների հստակեցումը, ինչպես նաև նրա դերը՝ հանրապետության ընդհանուր զարգացման մոտեցումներում և ծրագրերում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։