481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պաշտպանության նախարարը պարգևատրվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի շքանշանով
19:07
23 Մայիսի 2008

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի  շքանշանով։

«Ես մեծ կարևորություն եմ տալիս մանկավարժական համալսարանի գործունեությանը, իմ ծնողները մանկավարժներ են, և ես տեսել եմ՝ ինչպես է տեղի ունենում նրանց կայացման գործընթացը։ Մանկավարժները նույնպես անմիջականորնե մասնակցում են հայկական բանակի կայացմանը»,- ուրբաթ համալսարանի ռազմական հոգեբանության և մանկավարժության ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը ասաց նախարարը։

Օհանյանի խոսքերով, հայկական բանակը կայացման մի քանի փուլ է անցել։ Առաջին փուլը, ինչպես նշեց նախարարը, համախմբման գործընթացն էր, երկրորդը՝ հայկական բանակի կազմավորումը, ինչն արվում էր ռազմական գործողություններին զուգընթաց։

Հայկական բանակի նշանակալի հաղթանակներից նախարարը մասնավորապես նշեց Շուշի քաղաքի ազատագրումը, որը, նրա կարծիքով, կարելի է դնել Ավարայրի և Սարդարապատի ճակատամարտների կողքին։

«Մենք վերցրել ենք ռազմական լավագույն ավադույթները՝ կիրառելով դրանք հայկական բանակի ստեղծման գործընթացում, և հիմա չենք բավարարվում ձեռք բերածով։ Զինվորական կադրեր կրթելուն զուգահեռ բանակում նաև գիտական աշխատանք է տարվում, մասնավորապես գործում է նորարարությունների հանձնաժողովը»,- ավելացրեց նա
 
Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ նախարարությունն իր առօրյա գործունեության մեջ հատուկ դեր է հատկացնում ստեղծագործ աշխատանքին, «առանց որի գերատեսչությունը տեղում կդոփի»։

Մանկավարժական համալսարան կատարած այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարը կրթական հաստատությանը  նվիրեց իր «21-րդ դարի բանակը» գրքի  օրինակը և մի սուր ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: