483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը շրջանավարտներին կոչ է անում «Վերջին զանգի» օրը չնստել ավտոմեքենաների ղեկին
18:39
23 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը դպրոցների շրջանավարտներին կոչ է անում «Վերջին զանգի» օրը չնստել ավտոմեքենայի ղեկին։

Ինչպես ասվում է ուրբաթ հանրապետության Ոստիկանության կողմից «Նովոստի-Արմենիային» տրամադրած հաղորդագրությունում, անցած տարիներին «Վերջին զանգի» օրը արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների ճնշող մեծամասնությունը տեղի ունենում անչափահաս վարորդների և անցորդների պատճառով։

Այս կապակցությամբ ոստիկանությունը դիմում է ծնողներին՝ կոչ անելով նրանց ձեռնպահ մնալ անչափահասներին ավտոմեքենայի ղեկը վստահելուց, նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում ուրախությունը կարող է ավարտվել դժբախտ դեպքով։

Միաժամանակ, իրավապահ մարմինները շրջանավարտներին կոչ են անում հնարավորինս զգույշ լինել զանգվածային երթեր կազմակերպելիս, քայլել մայթերով և դուրս չգալ ճանապարհի երթևեկելի հատված։

«ՀՀ ոստիկանությունը «Վերջին զանգի» կապակցությամբ շնորհավորում է Հայաստանի բոլոր շրջանավարտներին՝ բոլորին մաղթելով «կանաչ ճանապարհ»։ Մաղթում ենք, որպեսզի «Վերջին զանգը» գեղեցիկ տոն դառնա՝ նշանավորելով դպրոցական տարիներին հրաժեշտ տալու և առաջին ինքնուրույն քայլերը կատարելու իրադարձությունները»,- ասվում է հաղորդագրությունում։

Երևանի քաղաքապետարանում գրանցված 205 դպրոցների 11592 շրջանավարտների համար վերջին զանգը կհնչի մայիսի 24-ին։

Երևանի քաղաքապետի հանձնարարականով այդ օրը մայրաքաղաքի փողոցներում անդադար հսկելու են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

Միաժամանակ, շրջանավարտներին, որոնք այդ օրը մեքենայի ղեկին կհայտնվեն առանց վարորդական իրավունքի, չի թույլատրվի մասնակցել քննություններին, իսկ ավտոմեքենաները կտարվեն տուգանային հրապարակ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։