484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
2015 թվականին հայկական բանակը համապատասխանելու է առաջատար համաշխարհային չափորոշիչներին. նախարար
18:12
23 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ներկայումս հայկական բանակը գտնվում է բարեփոխումների գործընթացում, ինչի շնորհիվ 2015 թվականին այն կհամապաատսխանի առաջատար համաշխարհային չափորոշիչներին, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Այս բարեփոխումները նախատեսված և հաստատված են նախագահ՝ ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից։ Ծրագրի համաձայն 2007-2015թթ. ընթացքում մենք պետք է բանակն այնպիսի մակարդակի հասցնենք, որ այն համապատասխանի առաջատար համաշխարհային չափորոշիչներին»,-ասաց նախարարը ուրբաթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուասնողադասախոսական կազմի հետ հանդիպմանը։

Ինչպես տեղեկացրեց նախարարը, ՀՀ ԶՈՒ-երի բարեփոխումներն իրականացվում են մի քանի ուղղություններով։

Առաջին ուղղությունը, Օհանյանի խոսքով, օրենսդրական դաշտի բարեփոխումն է, որը սկսվել է դեռևս անցած տարի, իսկ երկրորդ ուղղությունը՝ կառուցվածքային հիմնախնդիրների լուծումն է, քանի որ բանակի մարտունակության զարգացումն ու ամրապնդումը ապահովում է հենց կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի մոդերնիզացիայի և սպառազինման շնորհիվ։

Երորրդ ուղղությունը, ինչպես նշեց նախարարը, բանակի անձնակազմի և սպառազինության կոմպլեկտավորման գործընթացն է։

«Այս ուղղությամբ արդեն մեկնարկել է պրոֆեսիոնալ մակարդակով սերժանտական կազմի կոմպլեկտավորման գործընթացը։ Արդեն ունենք առաջին արհեստավարժ սերժանտ-շրջանավարտներ, պատրաստվում է սերժանտների երկրորդ խումբը։ Բացի այդ, մենք ունենք պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ, որոնք կոմպլեկտավորվել են 3-4 տարի առաջ, գործում են զորակոչիկների պատրաստման ծրագրեր»,- նշեց Օհանյանը։

Նախարարն ավելացրեց, որ բարեփոխումների չորրորդ ուղղությունը պրոֆեսիոնալ կադրային պատրաստման մակարդակի բարձրացումն է։

Այս համատեքստում Օհանյանը տեղեկացրեց, որ բացի Հայաստանի ռազմական բուհերից անձնակազմի վերապատրաստումը կատարվում է նաև տարբեր երկրների բուհերում, ընդ որում, ոչ միայն ԱՊՀ, այլև ՆԱՏՕ-ի պետություններում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։