487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ռուս հայտնի ռեժիսորների ներկայացումների DVD սկավառակներ է նվեր ստացել
16:58
23 Մայիսի 2008

Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ընկերությունը (ՀԲՀԸ) Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտին DVD -ներ է նվիրել՝ 15  հայտնի ռուս թատրոնի ռեժիսորների թատերական բեմադրություններով։

Ինչպես ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԲՀԸ նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, սկավառակներում ներկայացված են ինչպես ռուսական թատրոնի դասականները, մասնավորապես Ստանիսլավսկին, Տովստանոգովը, Զախարովը, այնպես էլ ժամանակակից ռեժիսորներ, մասնավորապես Պյոտր Ֆոմենկոն։

«ՀԲՀԸ պատրաստ է աջակցել է իր մասնագիտական հնարավորությունների շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացմանը»,- ասաց Կրիվոպուսկովը։

Նա նշեց, որ ձայնագրությունները նախատեսված են միայն բուհի ուսանողների համար, հասարակական ցուցադրություներն արգելվում են։ «Ուսանողները կարող են ծանոթանալ ռուս ռեժիսորների լավագույն աշախատանքների հետ, և ուսմնական ծրագիրն ավելի հագեցած ու բազմակողմանի կդառնա»,- ավելացրեց Կրիվոպուսկովը։

Նա ասաց, որ սա Կինոյի և թատրոնի ինստիտուտին արված ՀԲՀԸ առաջին նվերն է՝ վստահեցնելով, որ համագործակցությունը կշարունակվի։

Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանն իր հերթին նշեց, որ ուսանողների համար ռուսական ներկայացումների հեռուսատարբերակի համար ցուցադրություններ կկազմակերպվեն, բայց դրանք բուհի ուսումնական ծրագրում չեն ընդգրկվի։

«Ռուսական մշակույթը հսկայական ազդեցություն ունի ամբողջ աշխարհում, և այսօր նվեր ստացած սկավառակները թույլ կտան հայ ուսանողներին ծանոթանալ առաջատար ռուս ռեժիսորների աշխատանքների հետ՝ զարգացնելով երիտասարդ սերնդի մասնագիտական ճաշակը»,- ասաց նա։

Ընդ որում Գասպարյանը նշեց, որ հայ ուսանողները կրթության ընթացքում ծանոթանում են նաև եվրոպական դպրոցի կինոյին ու թատրոնին՝ ընդօրինակելով նրանց հմտություններն ու գիտելիքները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։