484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Հայկական նոր պետականության հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողով
16:47
23 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) ուրբաթ բացվել է Հայկական նոր պետականության հիմնադրման 90-ամյակին նվիրված եռօրյա գիտաժողով։

«Գիտաժողովին, բացի դասախոսներից, մասնակցում են նաև տարբեր բուհերի ուսանողներ։ Մեր նպատակն է՝ խոսք տալ այն ուսանողներին, որոնք կներկաայցնեն պատմության վերաբերյալ իրենց տեսլականը»,- գիտաժողովի բացմանն ասաց ԵՊՀ գիտական քարտուղար Վահրամ Պետրոսյանը։

Նրա կարծիքով, Հայաստանի պատմության նկատմամբ ուսանողների նոր մոտեցումը կհետաքրքրի գիտաժողովի ներկայացուցիչներին։ Այսպես, գիտաժողովին մասնակցում են ԵՊՀ, Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական համասարանի, ինչպես նաև Կառավարման ակադեմիայի դասախոսներ և ուսանողներ։

Գիտաժողովի մասնակիցները կներկայացնեն հայկական նոր պետականության հիմնադրման հոբելյանի թեմայով իրենց զեկույցները, լավագույն աշխատանքները կհրապարակվեն առանձին հրատարակությամբ։

Իր հերթին, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հենզել Մանուչարյանն ավելացրեց, որ յուրաքանչյուր ազգ իր պատմության ընթացքում դառնում է կարևոր իրադարձությունների վկա։

«Հայ ժողովրդի պատմության մեջ այդ իրադարձությունների թվում անցումնային և կարևոր է եղել պետականության ձևավորումը»,- ասաց նա։

Մանուչարյանի խոսքով, հայ ժողովուրդը այն քչերից է, որ իր պատմության ընթացքում ձևավորել է 10 պետություն։

Հայկական նոր պետականության հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովը կտևի մինչև մայիսի 25-ը։

Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին հանրապետության անկախության օրը։ Առաջին հանրապետությունը գոյատևել է 1918-ից մինչև 1920 թվականը։

1918թ. մայիսի 26-ին, Անդրկովկասյան սեյմի անկումից և Վրաստանի անկախության հռչակումից հետո, Հայ հեղափոխական դաշնակցության շրջանային ժողովը Թբիլիսիի Հայկական ազգային խորհրդին հանձնեց կաառվարության լիազորությունները՝ ազգային կյանքի բոլոր ոլորտներում դիկտատուրայի իրավունքով։ Մայիսի 28-ին Հայկական ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը, իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստը անկախ Հայաստանի առաջին վարչապետ նշանակեց ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, իսկ Երևանն ընտրեց որպես նոր պետության մայրաքաղաք։ Հայկական անկախ պետականությունը գոյություն ունեցավ մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը։

1918թ. մայիսին հայ ժողովուրդը թուրք զավթիչների նկատմամբ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում։

1918թ. մայիսին հայ ժողովուրդը Սարդարապատում, Բաշ-Ապարանում (Ապարան) և Ղարաքիլիսայում (Վանաձոր) հերոսական հաղթանական տարավ թուրք զավթիչների նկատմամբ։

Այդ ժամանակահատվածում կանոնավոր զորքերի և կամավորների գլխավոր հրամանատարը ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանն էր։ Սարդարապատի գլխավոր ճակատամարտում (մայիսի 21-28) մասնակցել են հայ ժողովրդի այնպիսի զավակներ, ինչպիսիք են ապագայում ՍՍՀՄ մարշալ Հովհաննես  Բաղրամյանը։

1968թ. Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին Արմավիրի մարզում կառուցվեց հուշահամալիր։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: