486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան պետք է Հայաստանին օգնի հարևան-երկրների հետ հարաբերություններ հաստատելու գործում. փորձագետ
16:15
23 Մայիսի 2008

Մոսկվայի առջև խնդիր է դրված աջակցել Հայաստանին հարևան երկրների հետ նորմալ փոխահարբերություններ հաստատելու գործում, ասաց «ՌԻԱ-Նովոստի» միջազգային տեղեկատվության ռուսական գործակալության՝ ԱՊՀ և Բալթյան երկրների գլխավոր տնօրինության տնօրեն Ալան Կասաևը։

«Մոսկվայի խնդիրն է ջանալ Հայաստանին աջակցել այս հարցում՝ առանց ճնշում գործադրելու ոչ հավատարիմ դաշնակցի վրա Երևանում, ոչ էլ Բաքվում և Անկարայում վստահելի գործընկերների վրա»,- ասաց նա ուրբաթ Երևանում «Կովկաս-2007» համաժողովին «Կովկասյան հակամարտությունները և կոսովյան նախադեպը» զեկույցի ընթացքում ։

Ընդ որում նա նշեց, որ Հայաստանի զարգացման հեռանկարները կախված չեն ոչ Ռուսաստանից, «քանի որ Մոսկվայի հակահայկական քաղաքականությունը անհնար է պատկերացնել անգամ տեսականորեն», ոչ էլ երկրի ու ժողովրդի ներքին պահուստներից։

Կասաևի խոսքերով, Ռուսաստանը տարբերակել է հետխորհրդային պետությունների նոր ենթախմբեր, մշակել է նոր մեթոդաբանություն, որի համապատասխան էլ պետք է կառուցվի ռուսական նոր արտաքին քաղաքականությունը մերձավոր արտասահմանում։ «Հայաստանը և Վրաստանը մտնում են երկրների երրորդ ենթախմումբ, և նրանց կողմնորոշվելու ժամանակ է տրվել»,- հստակեցրեց նա։

Վրաստանին անդրադառնալով՝ փորձագետը նկատեց, որ նրա հակառուսական հռետորությունը և իշխանության գործողությունները Թբիլիսին ոչ մի դրականի չհանգեցրին, բայց Ռուսաստանն էլ ոչինչ չշահեց՝ «կատարելով պատասխան և, ցավոք, փոխադարձ և նույնանման գործողություններ»։

«Հիմա կողմերի կողմից գիտակցվել է այդ զրոյական հաշվեկշիռը, և ամենայն հավանականությամբ, հաղթահարվում է,- ընդգծեց Կասաևը։

«Կովկաս-2007» միջազգային համաժողովն անցկացվում է Երևանում՝ մայիսի 22-23-ը՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից և Լեհաստանից քաղաքագետների, կոնֆլիկտաբանների և վերլուծաբանների մասնակցությամբ։

Միջոցառման կազմակերպիչներն են ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտը, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը, SDC շվեյցարական հիմնադրամը, ինչպես նաև Հենրիխ Բելի հիմնադրամը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: