478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը խտրական քաղաքականություն է վարում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ.քաղաքագետ
16:02
23 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսասատնը փորձում է խտրական քաղաքականություն վարել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, կարծում է Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի անդրազգային հարաբերությունների հիմնախնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը։

«Ես կարծում եմ, որ ընտրությունը կատարված է։ Հայաստանը կոչվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր։ Ռազմական, տնտեսական չափանիշներով Ռուսաստանն ավելի մոտ է Հայաստանին»,- ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց ռուս քաղաքագետը։

Մարկեդոնովը, միաժամանակ, նշեց, որ Ադրբեջանին և Ռուսաստանին կապող հիմնախնդիրներ նույնպես գոյություն ունեն՝ դա «դաղստանյան մերձսահմանն է», կասպյան հիմնախնդիրը, որոնք չի կարելի հանգուցալուծել առանց Ադրբեջանի։

Նրա խոսքով, Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «Ռուսասատանի համար քաղաքականության ընտրությունը շատ բարդ կլինի»։

«Դա սարսափելի կլինի, քանի որ Ռուսաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել և վախենում եմ, որ դա այնքան էլ ճիշտ ընտրություն չի լինի։ Իհարկե, ցանկալի կլիներ ընտրության առջև չկանգնել»,- ասաց քաղաքագետը։

Միաժամանակ, նա նշեց, որ ռազմական գործողությունները վերսկսելու հավանականություն կա, հաշվի առնելով, որ հետխորհրդային տարածքում տեղի է ունենում հակամարտությունները վերսկսելու ակտիվ գործընթաց, ինչին նպաստում է Կոսովոյի իրավիճակը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: