478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+35
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայում ակտիվանում են Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ բանավեճերը
15:00
23 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայում աստիճանաբար ակտիվանում են Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ բանավեճերը, ասաց Անկարայի տնտեսության և տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Մուստաֆա Այդինը։

«Թուրքիայում աստիճանաբար ի հայտ են գալիս սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին նոր փաստարկներ։ Սակայն անհրաժեշտ է տարբերել այդ երկու հասկացությունները», - ասաց Այդինը ուրբաթ՝ Երևանում «Կովկաս-2007» միջազգային համաժողովի ընթացքում։

Նրա խոսքերով, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը բացատրվում է նրանով, որ Հայաստանը մինչ այժմ չի ընդունել թուրքական սահմանի լեգիտիմությունը, իսկ սահմանի փակումը բացատրվում է ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Թուրքիայի դիրքորոշմամբ։

Միաժամանակ Այդինը նշեց, որ 2007 թ.-ին Անկարան մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հայերի՝ Թուրքիա մուտք գործելը թեթևացնելու ուղղությամբ։ 

«Ստեղծվել է Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթը։ Հայերին թույլատրվում է աշխատել Թուրքիայում՝ թեև ոչ պաշտոնապես։ Թուրքիայի կառավարությունը դրա վրա աչք փակում՝ երկու երկրների քաղաքացիների միջև կապեր և հարաբերություններ հաստատելու համար», - ասաց Այդինին։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ թուրքական կառավարությունը դեմ չէ բացել սահմանը, և դրան խանգարում են երկու գործոններ՝ երկրի հասարակության ճնշումը, ինչպես նաև ղարաբաղյան հարցը։

Փորձագետի խոսքերով, մոտ ժամանակներս Թուրքիայի կառավարությունը չի նախաձեռնի հայ-թուրքական սահմանի բացման հարցը, որը կարող է մի շարք խնդիրներ ստեղծել, մասնավորապես, քրդական հարցի սրումը։

«Ես հետևել եմ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների աստիճանական բարելավմանը, իսկ այնտեղ առկա էին շատ ավելի լուրջ հարցեր, քան Հայաստանի և Թուրքիայի դեպքում։ Այս ամենում մեծ դեր է խաղացել քաղաքացիական հասարակությունը, և այժմ ես տեսնում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում քաղաքացիական հասարակությունն ևս լուրջ ներգրավված  է, և կրկնվում է Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների սցենարը», - ասաց Այդինը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: