484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Նեմրութ. արև-արքայի մեծ սրբավայրը» ֆիլմը Հայաստանի պատմության քարոզչության մեթոդներից մեկն է
11:48
23 Մայիսի 2008

Երևանում հինգշաբթի տեղի ունեցավ  «Նեմրութ. արև-արքայի մեծ սրբավայրը» գիտահանրամատչելի ֆիլմի շնորհանդեսը։

«Այսօր մենք կանգնած ենք էլեկտրոնային կրիչների միջոցով Հայաստանի պատմության քարոզչության լուրջ խնդրի առջև, և այս ֆիլմը կարող է այդ խնդրի լուծման մեթոդներից մեկը դառնալ», - ասաց ֆիլմի սցենարի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանը։

Նրա խոսքերով, ժամանակակից երիտասարդությունը գրքերի փոխարեն նախընտրում է համակարգչային խաղերը, տեղեկատվությունը էլեկտրոնային կրիչների միջոցով ստանալը։

«Մեր նախագիծն ուղղված է երիտասարդությանը սեփական հայրենիքի պատմությանը հաղորդակից դարձնելուն», - ավելացրեց նա։

«Նեմրութ. արև-արքայի մեծ սրբավայրը» ֆիլմը պատմում է հեթանոսական Հայաստանի ամենամեծ ճարտարապետական հուշարձանի՝ Նեմրութ լեռան սրբավայրի մասին, որը գտնվում է հնագույն Սիրիայի՝ Կոմմագենեի տարածքում։

«Ֆիլմն ընդգրկում է նաև այդ տարածքում Անտիոքոս I Երվանդունի արքայի թագավորության շրջանը, որին թագադրել է հայոց Տիգրան Մեծ թագավորը», - պարզաբանել է Մովսիսյանը։

Անտիոքոս արքան պատվիրել է 2100 մետր բարձրություն ունեցող Նեմրութ լեռան վրա իր համար դամբարան կառուցել։ Համալիրի տարածքում շարքով կանգնեցված Ապոլոն, Ֆորտունա, Հերակլես և Զևս աստվածների արձանների կողքին նա կարգադրել է տեղադրել նաև իր արձանը՝ նման կերպ իրեն հավասարեցնելով  աստվածներին։

«Նեմրութի պատմությունը մեր մշակույթի մի մասն է, որը վկայում է Կոմմագենեի տարածքում հայկական թագավորության մասին», - ասել է նա։

Ֆիլմի ռեժիսորն է Վահե Սուքիասյանը, օպերատորները՝ Կարեն Ստեփանյանն ու Տիգրան Մուրադյանը, երաժշտական ձևավորման հեղինակն է Վահե Սուքիասյանը։

Նեմրութ լեռը գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Ըստ ավանդության, Անատոլիայի այդ զարմանահրաշ անկյունում՝ Նեմրութ սուրբ լեռան մերձակայքում, գոյություն է ունեցել հնագույն Կոմմագենե թագավորությունը, որը հիմնադրվել է մ.թ.ա. 163 թ.-ին և գոյատևել մինչև մ.թ. 72 թ.-ը։ 

Տասնամյակներ շարունակ ողջ աշխարհից զբոսաշրջիկներին գրավող Նեմրութ լեռը 1987 թ.-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: