482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում պարզվել է անկարգությունների ընթացքում որպես զենք կիրառված «ոզնիների» պատրաստման վայրը
11:16
23 Մայիսի 2008

Նախաքննության շրջանակներում ազգային անվտանգության և հատուկ քննչական ծառայությունների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է մարմնական վնասվածքներ պատճառելու համար որպես զենք հարմարեցված մետաղական կոնստրուկցիաների՝ այսպես կոչված «ոզնիների» պատրաստման վայրը, պատվիրատուի և պատրաստողի ինքնությունը:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, փետրվարի 29-ին Վրեժ Նիկոլյանը, իր խնամի Համլետ Հովհաննիսյանից, որը հայտնի է «տռոս Համո» մականունով, պատվեր է ստացել 8մմ հաստության 10-12սմ երկարության, սուր ծայրերով ամրաններից պատրաստել տալ 80 մետաղական «ոզնիներ»։

Տեղեկատվության մեջ ասվում է, որ այդ կոնստրուկցիայի նմուշը Նիկոլյանը ստացել է «Հատուկ գունդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից մեկից և ներկայացրել է այն Երևան քաղաքի Շիրազի 13 հասցեում գտնվող շինանյութի խանութի զոդող-վարպետին։

Նույն օրը պատվերի կատարումից հետո 80 մետաղե կոնստրուկցիաները («ոզնիներ») տեղափոխվել են Ազատության հրապարակ, որտեղ մարտի 1-ին կիրառվել են ոստիկանության աշխատակիցների դեմ։

Գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն, Նիկոլյանը կալանավորվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, իսկ Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջոցներ են ձեռնարկվում Հովհաննիսյանին և հանցագործությանը մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով, Գլխավոր դատախազության տվյալներով, տուժել է 265 մարդ, տասը մարդ զոհվել է։ Վերջին տվյալների համաձայն, 54 մարդ գտնվում է նախնական կալանքի տակ՝ Երևանում զանգվածային անկարգությունների առնչությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։