478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի քայլերը՝ ԵԽԽՎ վերջին բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ
10:57
23 Մայիսի 2008

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը ողջունում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1609-րդ բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված՝ Հայաստանում իրագործվող քայլերը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում Թերի Դևիսը դրական է գնահատել մարտյան իրադարձությունների ուսումնասիրման համար խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման գաղափարը։

Միաժամանակ նա նշել է, որ հանձնաժողովը չի կարող դառնալ միակ պատասխանատուն` կատարվածի պատճառները բացահայտելու հետ կապված: Նրա խոսքերով, մասնավորապես, չափազանց կարևոր է գործի քննությունը իրավապահների կողմից և զոհերից յուրաքանչյուրի  մահվան պատճառների բացահայտումը ու մեղավորների պատժումը։

ԵԽ գլխավոր քարտուղարը համաձայնել է նաև Թորոսյանի կարծիքի հետ, որ ծանր հանցագործություններ կատարածները անպայման պիտի պատժվեն և որևէ մեկը չպիտի հետապնդվի իր քաղաքական հայացքների համար:

ԱԺ նախագահն իրազեկել է, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է նաև աշխատանքային խումբ՝ ընտրական գործընթացների  բարելավման նպատակով, ինչպես նաև  աշխատանքներ են տարվում ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքի բարելավման նպատակով, որպեսզի հնարավոր լինի ազգային հանձնաժողովի անդամների ընտրության կարգը սահմանել օրենքով:

Զրուցակիցները նշել են նաև, որ առաջին ընթերցումով արդեն ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանացած «Հանրահավաքներ, ժողովներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցումով, իսկ հունիսյան քառօրյայում կընդունվի երկրորդ ընթերցումով՝ լիովին համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին:

Անդրադառնալով ԵԽԽՎ 1609 բանաձևին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ընդդիմության լիազորությունները 27 նշված կետերից 21-ով արդեն իսկ ապահովված են, ևս 3-4-ը կստեղծվեն Աժ կանոնակարգի փոփոխությամբ:

Ազգային Ժողովի կանոնակարգում փոփոխությունները նախատեսված են՝ ընդդիմադիր խմբակցությունների դերը բարձրացնելու նպատակով։

ԵԽԽՎ ապրիլի նստաշրջանի ժամանակ ընդունվեց մի բանաձև, որով Հայաստանի առաջադրվեցին ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու մի շարք պահանջներ, իսկ դրանք մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքից զրկվելը։

ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում վերածվեցին իրավապահների հետ բախումների։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: