478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ապարանի ճակատամարտի օրը, թուրք զավթողների նկատմամբ հայերի հերոսական հաղթանակներից մեկը, նշվելու է մայիսի 25-ին
19:57
22 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ապարանի ճակատամարտի օրը, թուրք զավթողների նկատմամբ հայերի հերոսական հաղթանակներից մեկը, հանրապետությունում հանդիսավոր նշվելու է մայիսի 25-ին, ասաց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության տնօրեն Գագիկ Մանասյանը։

ՀՀ կառավարության որոշմամբ Ապարանի ճակատամարտի հաղթանակի 90-ամյակը մայիսի 25-ին նշվելու է Ապարանում, մայիսի 27-ին՝ Վանաձորում, իսկ մայիսի 27-ի երեկոյան և մայիսի 28-ին՝ Սարդարապատում։

Ինչպես հինգշաբթի լրագրողներին ասաց Մանասյանը, Ապարանի հրապարակում տեղադրվելու են Ապարանի ճակատամարտի հերոսներ Սեդրակ Ջալալյանի և Դրաստամատ Կանայանի (Դրո) հուշարձանները։

«Երեք քաղաքներում տեղի է ունենալու զորահանդես, ընդ որում, Սարդարապատում գործարկվելու են ավիացիան և պարաշյուտիստները։ Ապարանում տեղի կունենա նաև մի փոքր հանդիսավոր արարողություն՝ նվիրված հուշարձանների բացմանը, ինչպես նաև երթ դեպի Դրոյի գերեզմանը»,- ասաց Մանասյանը։

Նրա խոսքով, միջոցառման կազմակերպիչներն իրենց առջև նպատակ են դրել հասկանալ ճակատագրական մարտերում հայերի հաղթանակի գաղտնիքը։

«Միջոցառման հաջողությունը կախված է ոչ միայն ծրագրից, այլ այն հանգամանքից, թե ինչ գաղափար է դրված այդ միջոցառման հիմքում։ Մեր միջոցառումը հիմնվելու է միասնության և հայ ժողովրդի ոգու վրա»,- ասաց Մանասյանը, նշելով, որ Ապարանում, Վանաձորում և Սարդարապատում տեղի ունեցած երեք ճակատամարտերը վճռորոշ են եղել Հայաստանի գոյության և անկախության համար։

Իր հերթին միջոցառումների մշակութային ծրագրի համակարգող, «Նիգ-Ապարան» միության անդամ Օֆելիա Պետրոսյանը նշեց, որ Ապարանի ճակատամարտի 90-ամյակի տոնակատարությունների շրջանակում նախատեսվում է թատերականացված ներկայացում, պատրաստվել է մեծ համերգային ծրագիր։

«Մենք կկազմակերպենք տոնավաճառ, որի շրջանակներում կանցկացվեն ցուցադրություններ, տոնակատարություններ, հյուրասիրություններ, իսկ ծրագրի ավարտին կազմակերպվելու է հրավառություն»,- ասաց Պետրոսյանը։

1918թ. մայիսին հայ ժողովուրդը Սարդարապատում, Բաշ-Ապարանում (Ապարան) և Ղարաքիլիսայում (Վանաձոր) հերոսական հաղթանական տարավ թուրք զավթիչների նկատմամբ։

Այդ ժամանակահատվածում կանոնավոր զորքերի և կամավորների գլխավոր հրամանատարը ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանն էր։ Սարդարապատի գլխավոր ճակատամարտում (մայիսի 21-28) մասնակցել են հայ ժողովրդի այնպիսի զավակներ, ինչպիսիք են ապագայում ՍՍՀՄ մարշալ Հովհաննես  Բաղրամյանը։

1968թ. Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին Արմավիրի մարզում կառուցվեց հուշահամալիր։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: