484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Մատենադարանի նախկին տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանը նշում է իր 80-ամյա հոբելյանը
18:50
22 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԳԱԱ-ում հինգշաբթի նշեցին «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանի 80-ամյակը։

«Արևշատյանը այն մասնագետներից է, որը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում հայագիտության և գրադարանավարության զարգացման գործում»,- ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով Ակադեմիայում կազմակերպված հանդիսության ժամանակ։

Նա ավելացրեց, որ հոբելյարը երկրում ամենահայտնի գիտնականներից մեկն է, որի աշխատությունները վերաբերվում են փիլիսոփայության հնադարյան և միջնադարյան պատմությանը։

«Արևշատյանի բազմաթիվ թարգմանությունների շնորհիվ միջնադարյան հայ հեղինակների ստեղծագործությունների հետ ծանոթացել է նաև ռուս ընթերցողը»,- ավելացրեց նա։

Մարտիրոսյանը շնորհավորեց հոբելյարին՝ մաղթելով առողջություն և հետագա ստեղծագործական հաջողություններ։

Իր հերթին, Արևշատյանն ավելացրեց, որ չնայած պատկառելի տարիքին, շարունակում է գիտահետազոտական գործունեությունը։

«Այժմ ես աշխատում եմ հինգերորդ դարի հայ պատմաբաններ Ագաթանգեղոսի և Եզնիկ Կողբացու պատմական աշխատությունների ռուսերեն թարգմանության վրա»,- տեղեկացրեց ակադեմիկոսը։

Արևշատյանը  նաև բարձր գնահատեց Մատենադարանի անձնակազմի ակտիվ գործունեության կարևորությունը։ 25 տարիներ շարունակ նա եղել է Մատենադարանի ղեկավարը։

«Մատենադարան պետք է բերվեն նոր  ձեռագրեր, իսկ հին նմուշները հարկավոր է պահպանել և անհրաժեշտության դեպքում վերականգնել»,- ասաց ակադեմիկոսն, ավելացնելով, որ Մատենադարանում իր աշխատելու ժամանակահատվածում ինստիտուտի ֆոնդը համալրվել է 1500 հինավուրց ձեռագրերով։

Սեն Արևշատյանը ծնվել է 1928թ., Երևանում։ 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։

1972թ. արժանացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչման, իսկ 1996թ.՝ ակադեմիկոսի։

Հանդիսանում է Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ, ինչպես նաև Ռուսաստանի հումանիտար և բնական գիտությունների ակադեմիայի անդամ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։