482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
ВТБ բանկը մտադիր է աջակցել Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային փոխանակությանը
18:45
22 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ВТБ բանկը մտադիր է աջակցել Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային փոխանակությանը, հինգշաբթի Հայաստանի մշակույթի նախարարության և ՌԻԱ Նովոստիի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ВТБ բանկ» ԲԲԸ-ի գովազդի և մարքեթինգի կառավարման խորհրդատու Մարինա Զոլոտովան։

«Մեզ մոտ սերտ հարաբերություններ են ձևավորվել, որոնք պատմականորեն դրվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև, այդ թվում և մշակութային մերձեցումը, որոնց հիման վրա ստեղծվում են տնտեսական հարաբերությունները»,- ասաց Զոլոտովան։

Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ ВТБ համակարգին ինտեգրվել է այն ժամանակ դեռ «Հայխնայբանկը», և «ВТБ բանկը» համոզվել է, որ ճիշտ է եղել գործընկերոջ ընտրության հարցում, «քանի որ այսօր «ВТБ բանկը (Հայաստան)» (նախկին Հայխնայբանկը- «Նովոստի-Արմենիա») հայկական ֆինասնսական շուկայի առաջատարներից մեկն է»։
 
«Հաճելի է նշել այն փաստը, որ մեր մշակութային փոխանակությունը շարունակում է զարգանալ, երկու տարի առաջ մեզ հաջողվեց Հայաստան բերել Մեծ թատրոնի բալետային խմբին, այս տարի, շարունակելով ավանդույթը, մենք ֆինանսավորել ենք Ֆոմենկոյի թատրոնի ժամանումը, որը բացառիկ կոլեկտիվ է և հայտնի է իր բեմադրությունների ոչ սովորական և ոչ ստանդարտ լուծումներով»,- ասաց Զոլոտովան։

Նրա խոսքերով, Ֆոմենկոյի թատրոնի դերասանների փայլուն խաղը տպավորություն կգործ ինչպես անփորձ, այնպես էլ դրամատիկ բեմարվեստի իսկական գնահատողի վրա։

«Հուսամ, որ այս հյուրախաղերը կմնա հանդիսատեսի հիշողության մեջ, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների  մշակութային ավանդույթների ինքնատիպ շարունակություն կդառնան, իսկ մենք մեր հերթին կշարունակենք աջակցել այդ փոխանակմանը և կփորձենք հայ հանդիսատեսին ուրախացնել ևս ինչ-որ բանով»,- ասաց Զոլոտովան։

«ВТБ բանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը նշեց, որ բանկն աջակցում է Հայաստանի թատերական հարթակներից մեկը, միակ հարթակը, որը բեմադրությունները ներկայացնում է ռուսերեն՝ Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնին։

«Կարծում եմ, որ Ֆոմենկոյի թատրոնի հյուրախաղերը հայ հանդիսատեսի համար միակ տոնը չեն լինի, և հուսով եմ, որ նրանց ներկայացումներից հետո կոլեկտիվի պահանջարկը մեծ կլինի, և հնարավոր է՝ առաջիկայում մենք կրկնենք այս թատրոնի այցը Հայաստան»,- ասաց Օվսյաննիկովը։

Նա նաև նշեց, որ Բանկը 2007 թվականին աջակցում էր դասական երաժշտության համերգների կազմակերպումը, Շահգալդյանի փառատոնները, Մոսկվա էր ուղարկում ջազային կոլեկտիվներ։

«Հայկական ջազի 70-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում մենք մտադիր ենք Հայաստան հրավիրել հայտնի ջազմեն-սաքսոֆոնահար Իգոր Բուտմանին և նրան ներկայացնել հայ հանդիսատեսին։ Ընդհանուր առմամբ Բանկն աջակցում է նման ծրագրերը, հատկապես ռուս-հայկական մշակույթի զարգացման համատեքստում»,- ասաց Օվսյաննիկովը։

Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը հայ բեմում կցուցադրի իր երկու բեմադրությունները՝ «Պատերազմ և խաղաղություն» և «Ընտանեկան երջանկություն»։

Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի հյուրախաղերի նախաձեռնողներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Մոսկվայի թատրոնի հյուրախաղերի կազմակերպման գլխավոր գործընկերը ՎՏԲ-բանկն (Հայաստան) է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: