486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր պատգամավորը ձևական է համարում հանրահավքների մասին օրենքում կատարված փոփոխությունները
18:06
22 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները ԵԽԽՎ պահանջների կատարման ձևական մոտեցումն է, կարծում է «ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը»։

Հայաստանի խորհրդարանը մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։

Օրինագիծը ճշտումներ է մտցնում այն փաստաթղթերի ցանկում, որոնց հիման վրա քաղաքապետարանը կարող է մերժել զանգվածային միջոցառումներ անցկացնելու թույլտվություն տալ։

Փաստաթղթերը պետք է հիմնավորված ապացույցներ պարունակեն, որ զանգվածային միջոցառման անցկացումը բռնության անմիջական սպառնալիք է ստեղծում կամ ուղղված է սահմանադրական կարգի բռնի փոփոխությանը, ռասսայական, ազգային, կրոնական ատելությանը, պատերազմի քարոզին։

«Վերջերս «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում, այնինչ ԵԽԽՎ 1609-րդ բանաձևն այդ օրենքն անվավեր համարելու հստակ պահանջ է ներկայացնում»,- ասաց նա հինգշաբթի՝ մամուլի ասուլիսում։

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» իշխանամետ կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ օրենքում կատարված փոփոխությունները համաձայնեցվել են Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ և լիովին համապատասխանում են եվրոպական չափորոշիչներին։

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունների առաջին փաթեթն ընդունվել է մարտին՝ Երևանում մարտի 1-2-ին տեղի ունեցածն (այդ իրադարձությունների հետևանքով մայրաքաղաքում արտակարգ դրություն մտցվեց) այլևս թույլ չտալու նպատակով, սակայն այդ փոփոխությունները հարուցեցին հայկական ընդդիմության և եվրոպական փորձագետների դժգոհությունը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ապրիլյան նստաշրջանի ժամանակ ընդունված 1609 –րդ բանաձևի շրջանակում, կոչ է արել իշխանությանը և ընդդիմությանը՝ երխոսություն հաստատել և լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես, երկրի ժողովրդավարական ինստուտների ամրապնդման, ԶԼՄ-ների ազատության ապահովման և մարտի 1-ին ընդդիմության ցույցի ընթացքում զանգվածային անկարգությունների հետևանքով կալանավորված անձանց ազատման ուղղությամբ։

Մինչև ամառային նստաշրջան ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վերաբերյալ բանաձևի դրույթները չկատարելու դեպքում՝ Հայաստանին սպառնում է Վեհաժողովում ձայնի իրավունքի կորուստ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։