480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցը» հայ հանդիսատեսին կներկայացնի երկու բեմադրություն
17:31
22 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը հայկական բեմում կներկայացնի երկու բեմադրություն՝ «Պատերազմ և խաղաղություն» և «Ընտանեկան երջանկություն»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը ՀՀ մշակույթի նախարարույթան և «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, Երևանի հանդիսատեսի դատին ներկայացվող բեմադրությունները իրենցից ներկայացնում են ոչ միայն ստեղծագործությունների պատմական դրվագները, այլև արտահայտում են Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած ներկայիս իրողությունները։

Նա նշեց, որ «Ընտանեկան երջանկություն» ներկայացման մեջ խոսվում է այն մասին, թե ինչպես է զարգանում ընտանիքը և ընտանեկան հարաբերությունները, և որքան դժվար է դրանք պահպանել ժամանակակից աշխարհում։

«Լ.Ն.Տոլստոյի հայտնի «Պատերազմ և խաղաղություն» վեպի բեմադրությունը պատմում է մեր ոչ վաղ անցյալի կյանքի մասին, ցույց տալով, որ քաղաքական գործիչների միջև առկա տարաձայնությունների հետևանքով, որոնք չեն կարողանում միասնական եզրահանգման գալ, սովորական մարդիկ դառնում են գնդակի կերակուր»,- ասաց Վորոբյովը։

Նա նշեց, որ բեմադրությունը ներկայացնում է վեպի միայն առաջին երեք հատորները, որում ներկայացված է բարձրաշխարհիկ կյանքը, որի ֆոնի վրա արդեն լսելի են ռազմական գործողությունների արձագանքները։

«Մենք ընտրել ենք այս երկու բեմադրությունները, քանի որ դրանք հետաքրքիր կլինեն հայ հանդիսատեսի համար և կարող են երկխոսության հիմք դառնալ, թույլ տալով հաղթահարել մեր երկրների միջև առկա հեռավորությունը և տարածությունը»,- ասաց Վորոբյովը։

Նրա խոսքով, թատրոնը որոշակի խնդիրներ է ունեցել դեկորացիաները տեղափոխելիս, որոնք հաջողվել է հարթել միայն վերջին պահին։

«Այժմ բոլոր դեկորացիաներն արդեն Հայաստանում են, և մենք հույս ունենք, որ հայ հանդիսատեսը, որը լավ պատրաստված է և նրբազգացություն ունի թատրոնի նկատմամբ, կգնահատի մեր ներկայացումները»,- ասաց Վորոբյովը։

Միաժամանակ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ նման մակարդակի թատրոնի հյուրախաղերը տոն են Հայաստանի համար, որպիսին չի եղել երկրում առնվազն վերջին 25 տարիներին։

«Մենք հույս ունենք, որ այս լեգենդար ներկայացումները հայկական բեմում հայ դերասանների համար կունենա թատերական վարպետության մեծ դպրոցի դեր»,- ասաց Ղազանչյանը։

«Պյոտր Ֆոմոնկոյի արվեստանոցի» թատերախմբի բեմադրությունները տեղի կունենան Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում («Պատերազմ և խաղաղություն») մայիսի 23-ին և 24-ին, իսկ Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում («Ընտանեկան երջանկություն»)՝ մայիսի 26-27-ին։

Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի հյուրախաղերի նախաձեռնողներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Մոսկվայի թատրոնի հյուրախաղերի կազմակերպման գլխավոր գործընկերը ՎՏԲ-բանկն (Հայաստան) է։

«Պ.Ն.Ֆոմենկոյի արվեստանոց» Մոսկվայի թատրոնը հիմնադրվել է 1993 թվականին՝ Մոսկվայի քաղաքապետի հրամանագրով։ Սակայն հենց իրենք «ֆոմենկցիները» իրենց կենսագրականի սկիզբը համարում են 1988թ. հուլիսը, երբ Պյոտր Ֆոմենկոն ԳԻՏԻՍ-ի (ներկայիս Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիա) ռեժիսուրայի ֆակուլտետի իր լսարանում հավաքեց ուսանողների մի խումբ։

Այսօր թատրողի թատերախմբում կա արդեն «ֆոմենկցիների» երեք սերունդ՝ 29 դերասան և 5 ռեժիսոր։

Այսօր թատրոնի ազդագրում այն ներկայացումներն են, որոնց մեծ մասը ստեղծվել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Նախ և առաջ, դրանք Պյոտր Ֆոմենկոյի բեմադրություններն են՝ Ա.Ն.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (1992թ.), Բ.Բ. Վախտինի «Մի միանգամայն երջանիկ գյուղ»  (2000), Լ.Ն.Տոլստոյի «Ընտանեկան երջանկություն» արձակի (2000) և «Պատերազմ և խաղաղություն։ Վեպի սկիզբը։ Տեսարաններ»  (2001) բեմադրությունները, Ժ.Ժիրոդույի «Շայոյի խենքը» (2001), Ա.Պ.Չեխովի «Երեք քույրերը» (2004) և այլն։ Ինչպես նաև ուրիշ ռեժիսորների աշխաատնքներ՝ Պ.Գլադիլինի «Գիշերաթիթեռը» (2002), Բ.Շոուի «Տունը, որտեղ կոտրվում են սրտերը» (2005), «Ամենակարևորը»՝ Մ.Շիշկինի «Վեներայի վարսերը» վեպի հիման վրա (2006)՝ ռեժիսոր Եվգենի Կամենկովիչ, Ն.Գումիլյովի «Թունավորված պատմուճանը» (2002) և Է.Իոնեսկոյի «Ռնգեղջյուրը» (2006)՝ ռեժիսոր Իվան Պոպովսկի, Ֆ.Մ.Դոստոևսկու «Սպիտակ գիշերները» (2003)՝ ռեժիսոր Նիկոլայ Դրուչեկ։

Թատրոնի գոյության ողջ ընթացքում ստեղծվել է 27 ներկայացում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։