486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասի երկրները պետք է ներքին և արտաքին զարգացման չեզոքություն պահպանեն
16:45
22 Մայիսի 2008

Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է զարգացման չեզոքություն պահպանեն ոչ միայն իրենց երկրներում, այլև տարածաշրջանում ամբողջությամբ, կարծում է «Երրորդ հայացք» տեղեկատվական-վերլուծական գործակալության խմբագիր Ռաուֆ Ֆաջաբովը։

«Մեր երկրները պետք է չեզոքություն պահեն այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքներ մտնելու հարցում, որի համար անհրաժեշտ է տարածաշրջանի լիովին ապառազմականացումը։ Այլ կերպ ասած՝ տարածաշրջանը պետք  է ազատվի օտարերկրյա կայաններից, պետք  է սահմանների անվտանգության արտաքին համակարգ ունենա»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին ասաց նա «Կովկաս-2007» միջազգային համաժողովի ժամանակ։

Ռաջաբովը կարծում է, որ այսօր Հարավային Կովկասը ձևավորված չէ որպես  մի տարածաշրջան, որը կարողանար մասնակցել աշխարհում տեղի ունեցող գլոբալացման և ինտեգրման գործընթացներին, մասնակցեր անվտանգության միասնական համակարգի ձևավորմանը։

Ընդ որում, նա նշեց, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը, սկզբունքորեն միասնական տարածաշրջանի օգտին է։

«Ես չեմ կարծում, որ  այս կամ այն երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելը կլուծի բոլոր խնդիրները»,- ավելացրեց նա։

Ռաջաբովն այս կապակցությամբ հայտարարեց, որ եթե Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը վստահեն միմյանց, անվտանգության արտաքին համակարգերը կվերացվեն, ինչը կարող է հանգեցնել ներքին խնդիրների լուծմանը։

«Դրա համար անհրաժեշտ է երաշխիքներ ստանալ Ռուսաստանից և Իրանից, որ Հարավային Կովկասը կպահպանվի որպես միասնական սուբմշակույթ»,- եզրափակեց նա։

«Կովկաս-2007» համաժողովն անցկացվում է Երևանում մայիսի 22-23-ը Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից և Լեհաստանից քաղաքագետների, կոնֆլիկտաբանների և վերլուծաբանների մասնակցությամբ։ Համաժողովի կազմակերպիչներն են ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտը, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը, SDC շվեյցարական հիմնադրամը, ինչպես նաև Հենրիխ Բելլի հիմնադրամը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։