484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Մանկության աշխարհ EXPO-2008» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի մայիսի 30-ից հունիսի 1-ը Երևանում
16:06
22 Մայիսի 2008

«Մանկության աշխարհ EXPO-2008» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը նվիրված է Երեխաների պաշտանության օրվան, կանցկացվի 2008 թվականի  մայիսի 30-ից հունիսի 1-ը Երևանում «Մոսկվայի տուն» գործարար-մշակութային կենտրոնում։

«Ցուցահանդեսի հիմնական նպատակը այս բնագավառի զարգացումն է, բարձր որակավորում ունեցող արտադրողների և մասնագետների ներգրավումը, Հայաստանի շուկայում երեխաների համար ապրանքների նոր տեսակներով հագեցնելը»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչ LOGOS EXPO Center ընկերությունում։

Հիմնական թեմատիկ բաժիններն են՝ Ապրանքներ երեխաների համար, Բժշկությունը երեխաներին, Երեխաների կրթությունն ու դաստիարակությունը, Ֆինանսական ծառայությունները երեխաներին, Երեխաների հանգիստը և զբոսաշրջությունը։

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի «Ժպիտ» լուսանկարների մրցույթը, լավագույն նկարի համար՝ «Փոքրիկ նկարիչ» մրցույթը, «Փոքրիկ քանդակագործ» մրցույթը, մանկական հագուստի ցուցադրություն, մանկական պարային համույթների ելույթներ, Վարսավիրական արվեստի ակադեմիայի վարպետության դասընթացներ։

Ցուցահանդեսը կանցկացվի Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողվի աջակցությամբ։

LOGOS EXPO Center-ը առաջին մասնավոր ցուցադրական ընկերությունն է Հայաստանում, հիմնադրվել է 1999 թվականին, բացարձակ առաջատար է  մասնագիտացված, ատադրողական, ազգային և միջազգային ցուցահանդեսների և համաժողների ոլորտում ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում։

Վերջին 9 տարիների ընթացքում LOGOS EXPO Center կազմակերպել է տնտեսության տարբեր ճյուղեր իր մեջ ներառող ավելի քան 85 մասնագիտացված և միջազգային ցուցահանդեսներ։ LOGOS EXPO Center ընկերությունը տարեկան անցկացնում է 10-12 մասնագիտացված ցուցահանդես, որոնք արտացոլում են ազգային տնտեսության դինամիկ զարգացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։