481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հայաստանն առաջինն էր, որտեղ իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց հեղափոխության.քաղաքագետ
15:30
22 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ողջ պատմության մեջ Հայաստանն առաջինն էր, որտեղ իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց հեղափոխությունների և հեղաշրջումների, հայտարարեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներով Հայաստանի նոր նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։

«Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահը, որը Սահմանադրության համաձայն իր պաշտոնը երկու ժամկետով զբաղեցնելուց հետո և ունենալով երրորդ ժամկետին գնալու պաշտոնական հնարավորություն, չօգտվեց դրանից և հեռացավ երկրի նախագահի պաշտոնից, և իշխանության եկավ մեկ ուրիշ մարդ»,- ասաց Իսկանդարյանը հինգշաբթի՝ զեկույց կարդալով «Կովկաս-2007» միջազգային համաժողովի շրջանակներում։

Միաժամանակ, նա նշեց, որ «այս տարածաշրջանում իշխանությունը փոխվում է կամ հեղափոխության միջոցով, ինչպես Վրաստանում, կամ հեղաշրջման, ինչպես տեղի ունեցավ Հայաստանում, կամ ժառանգական ճանապարհով, ինչպես Ադրբեջանում»։

Այս կապակցությամբ քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանի նախագահի ընտրությունները մրցունակ են դարձել 2007թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտ դուրս գալու շնորհիվ։

«Այս իրադարձությունը ողջ նախընտրական գործընթացին բավական լուրջ և սուր պայքարի բնույթ հաղորդեց, որն ուղեկցվեց ինչպես երկու կողմերի հաղթանակներով, այնպես էլ պարտություններով»,- ընդգծեց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: