482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը հունիսի 11-ի համագումարում գնահատականներ կտա մարտի 1-ի դեպքերին
15:24
22 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հերթական, հինգերորդ համագումարը տեղի կունենա 2008 թվականի հունիսի 11-ին, հինգշաբթի մամուլի ասուլիսին հայտնեց «ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը։

Խաչատրյանը նշեց, որ համագումարի ընթացքում գնահատական կտրվի մարտի 1-ի հետընտրական իրադարձություններին։ «Մենք հատուկ ենք հետաձգել համագումարի անցկացումը մինչև հունիսի 11-ը, որպեսզի այդ իրադրաձությունները գնահատենք համեմատաբար հանգիստ պայմաններում, երբ հիմնական ալիքը կհանդարտվի»,- ասաց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ցույցերը մարտի 1-ին վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է մոտ 100 մարդ։

Դրանից բացի, նշեց պատգամավորը, «Ժառանգության» հերթական համագումարին կքննարկվեն երկրի համար կարևոր հարցեր, մասնավորապես Հայաստանի վերադարձը ժողովրդավարական զարգացման ուղի։ «Հայաստանը կրկին պետք է հարավկովկասյան տարածշրջանում ժողովրդավարության կղզյակ դառնա, ինչպես դա եղել է մինչ մարտի 1-ը»,- ընդգծեց Խաչատրյանը։

«Դեպի ժողովրդավարության ուղի վերադարձը մեր երկրին թույլ կտա խուսափել կորուստներից, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում»,- նկատեց պատգամավորը։

«Ժառանգությունը» ազգային-լիբերալ նշանակություն ունեցող կուսակցություն է, հիմնվել է 2002 թվականին Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ով ներկայում ղեկավարում է հանրապետության չորրորդ գումարման խորհրդարանի նույնանուն խմբակցությունը։

«Ժառանգությունը» ունի  մոտ 5 հազար անդամ, կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացնում են յոթ պատգամավոր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։