481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարն անհույս չէ. քաղաքագետ
14:43
22 Մայիսի 2008

Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարն անհույս չէ, կարծում է ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հավանականությունը, որ այդ հարաբերությունները վաղ թե ուշ կկարգավորվեն, բավականին մեծ է, և այստեղ աշխատանք ունեն կատարելու ինչպես հայկական և թուրքական դիվանագիտությունը, այնպես էլ եվրոպական գործընկերները», - ասաց նա հինգշաբթի Երևանում՝ «Կովկաս-2007» միջազգային համաժողովի ընթացքում։

Իսկանդարյանի խոսքերով, 2007 թ. զարգացումները և այս տարի դրանց շարունակությունը վկայում են այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մեջ կա դինամիկա, թեպետ ոչ պետական մակարդակի վրա։

«Ակադեմիական և քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունները  ժամանակի հետ ավելի են աշխուժանում, սակայն նման դինամիկան մոտակա տարիներին կտրուկ փոփոխությունների չի հանգեցնի», - կարծում է քաղաքագետը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ թուրքական կողմից առաջադրվող նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Բացի այդ, Թուրքիան ադրբեջանամետ դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Կովկաս-2007» միջազգային համաժողովն անցկացվում է Երևանում՝ մայիսի 22-23-ը՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից և Լեհաստանից քաղաքագետների, կոնֆլիկտաբանների և վերլուծաբանների մասնակցությամբ։

Միջոցառման կազմակերպիչներն են ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտը, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը, SDC շվեյցարական հիմնադրամը, ինչպես նաև Հենրիխ Բելի հիմնադրամը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: