478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասում «կայուն անկայունության» իրավիճակը կպահպանվի երկար ժամանակ. ռուս քաղաքագետ
14:13
22 Մայիսի 2008

Հարավային Կովկասում երկար ժամանակ կպահպանվի «կայուն անկայունության» իրավիճակը, կարծում է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը։

«Հարավային Կովկասի հետխորհրդային հանրապետությունները հերքում են արևմտյան տրանզիտոլոգիայի բավականին շատ եզրակացություններ, որը կարծում էր, որ ավտորիտարիզմի կետից մինչև ժողովրդավարության կետ կարելի է անցնել 10 տարում», - ասաց նա հինգշաբթի Երևանում լրագրողներին՝ «Կովկաս-2007» միջազգային համաժողովի ընթացքում։

Մարկեդոնովի խոսքերով, Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների  ընտրությունները նույնպես ցույց տվեցին, որ բացի ավտորիտար իշխանությունից կա նաև ավտորիտար ընդդիմություն, և ավտորիտարիզմի մակարդակով երկուսն էլ քիչ են զիջում իրար։

«Հարավային Կովկասում դեռևս իմաստության և փոխզիջումների հասնելու ձգտման պակաս կա։ Այստեղ ինչպես իշխանության, այնպես էլ  ընդդիմության մոտ ավելի շատ գերիշխում է հաղթելու ձգտումը», - ընդգծեց նա։

Խոսելով Հայաստանի նախագահական ընտրությունների մասին՝ քաղաքագետը նշեց, որ «տեղի է ունեցել իշխանության փոխանցում մեկ նախագահից մյուսին, այսինքն չի եղել նախագահական ժամկետի երկարացում, չի եղել խաղի քաղաքական կանոնների կոպիտ խախտում»։

2008 թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով՝ պետության նոր ղեկավար է ընտրվել է Սերժ Սարգսյանը, որը մինչ այդ մոտ մեկ տարի ղեկավարում էր կառավարությունը։

«Կովկաս-2007» միջազգային համաժողովն անցկացվում է Երևանում՝ մայիսի 22-23-ը՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից և Լեհաստանից քաղաքագետների, կոնֆլիկտաբանների և վերլուծաբանների մասնակցությամբ։

Միջոցառման կազմակերպիչներն են ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտը, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը, SDC շվեյցարական հիմնադրամը, ինչպես նաև Հենրիխ Բելի հիմնադրամը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: