478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնը կապահովի Հայաստանի մասին համարժեք և պատեհ տեղեկատվություն. պատգամավոր
20:11
21 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի բացմամբ Հայաստանում իսկապես ժամանակակից տեղեկատվական հարթակ է ստեղծվել՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս համարժեք և տեղին տեղեկատվության հոսք ապահովելու համար, «Նովոստի-Արմենիային» չորեքշաբթի ասաց ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Հաշվի առնելով, որ Հայաստանի շուրջ և Հայաստանի մասին տեղեկատվական հոսքերը բավական ագրեսիվ են և կառուցվածքով միատարր չեն, նման հարթակը կարող է լավ հնարավորություն դառնալ հայ քաղաքական գործիչների, գործարարների և հասարակության ներկայացուցիչների համար, որպեսզի նրանք ոչ միայն իրենց ձեռքը  պահեն զարկերակի վրա, այլև ձևավորեն երկրի բարենպաստ իմիջը»,- ասաց Աշոտյանը չորեքշաբթի՝ Երևանում «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի բացման առիթով։

Նշելով, որ այսօր Հայաստանն ապրում է ոչ միայն իր հիմնախնդիրներով, այլև հանդիսանում է երկրագնդի քաղաքական քարտեզի մասը, պատգամավորն ընդգծեց, որ նոր հարթակը տեղեկատվությունը ի նպաստ երկրի օգտագործելու լավ հնարավորություն է։

«Մնում է հուսալ, որ այս նախագծի կազմակերպիչները, հիմնադիրները և գաղափարական մտահղացման հեղինակները նույն կերպ հետևողական կլինեն նաև մուլտիմեդիայի այս կենտրոնի բոլոր առավելությունները իրականացնելու գործում»,- ասաց Աշոտյանը։

Չորեքշաբթի Երևանում սկսել է գործել «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնը, որն իրականացվել է «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության և ՌԱՄԻ «ՌԻԱ Նովոստիի» համատեղ ջանքերով։ Կենտրոնը բարձր-տեխնոլոգիական մուլտիմեդիայի մամուլի հարթակ է, որը հնարավորություն կտա օգտվելով կապի ժամանակակից բոլոր համակարգերից՝ իրական ժամանակի ռեժիմում աշխարհի գրեթե ցանկացած կետի հետ անցկացնել ասուլիսներ և  տեսակամուրջներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։