481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի» մամուլի կենտրոնի ստեղծումը Հայաստանի համար լայն տեղեկատվական հնարավորություններ է բացում. նախարար
20:00
21 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի բացումը Հայաստանը բոլոր տեղեկատվական գործընթացներում ընդգրկելու ընդարձակ հնարավորություններ է բացում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Մամուլի կենտրոնի բոլոր հնարավորությունները, որոնց հետ ես ծանոթացա, մեծ լավատեսություն և վստահություն են ներշնչում»,- ասաց նախարարը՝ Երևանում կենտրոնի շնորհանդեսի ժամանակ։

Միաժամանակ Պողոսյանը նշեց գործակալության կադրերի բարձր պրոֆեսիոնալիզմը՝ ավելացնելով, որ նրանց հետ նախարարությունն աշխատում է արդեն մի քանի տարի։

«Շատ բան կարելի է ստեղծել, բայց կադրերի հետ միշտ խնդիր կա։ Սակայն ձեր կազմակերպության մոտ այդ հարցը լուծված է։ Իսկ համապատասխան կադրերի առկայությունը գրավականն  է այն բանի, որ մամուլի կենտրոնը կկատարի իր առջև դրված խնդիրները»,- ավելացրեց նա։

Նախարարը նաև իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել «Նովոստի» մամուլի կենտրոնին՝ մշակութային ծրագրերի իրականացման հարցում։

Երևանում սկսել է գործել «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնը, որն իրականացվել է «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության և ՌԱՄԻ «ՌԻԱ Նովոստիի» համատեղ ջանքերով։

Կենտրոնը բարձր-տեխնոլոգիական մուլտիմեդիայի մամուլի հարթակ է, որը հնարավորություն կտա օգտվելով կապի ժամանակակից բոլոր համակարգերից՝ իրական ժամանակի ռեժիմում աշխարհի գրեթե ցանկացած կետի հետ անցկացնել ասուլիսներ և  տեսակամուրջներ։

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը Հայաստանի առավել հայտնի և պրոֆեսիոնալ տեղեկատվական ռեսուրսներից է, որը լուսաբանում է երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը։

2005 թ. դեկտեմբերի 8-ին ԱՄԻ «Նովոստի-Ամենիան» և «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։

Ամեն օր ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» կայքում (www.newsarmenia.am; www.newsarmenia.ru) օն-լայն ռեժիմով, հայերեն և ռուսերեն լեզուներով ներկայացվում է տեղեկատվություն՝ երկրում և արտասահմանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունների մասին, ներկայացվում են առաջատար քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ, փորձագետների կարծիքներ և մեկնաբանություններ։

«ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը Ռուսաստանում և արտերկրում օպերատիվ տեղեկատվության առավել հեղինակավոր և պրոֆեսիոնալ աղբյուրներից մեկն է։

Գործակալությունն ունի թղթակիցների լայն ցանց՝ Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ-ում և աշխարհի ավելի քան 40 երկրներում։

Ամեն օր ինտերնետ-ցանցում և էլեկտրոնային կապի միջոցներով «ՌԻԱ Նովոստին»  տարածում է հասարակական, քաղաքական, տնտեսական, գիտական, ֆինանսական տեղեկատվություն՝ ռուսերեն, արաբերեն և եվրոպական լեզուներով։

«ՌԻԱ Նովոստին» այսօր  տեղեկատվական բաց հարթակ է (մամուլի-ակումբ) ՝ մամուլի միջոցառումների և լրագրողների հետ հանդիպումներ անցկացնելու համար։ Գործակալության թարգմանչական ծառայությունում ընդգրկված են ավելի քան 90 բարձրակարգ թարգմանիչներ, որոնք գործակալության տեղեկատվությունը մատուցում են 12 լեզուներով։ -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: