486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի օմբուդսմենը ողջունում է «Նովոստի» Միջազգային մամուլի կենտրոնի բացումը
19:56
21 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չափազանց դրական է գնահատում «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի բացումը, որն իրականացվել է «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության և ՌԱՄԻ «ՌԻԱ Նովոստիի» համատեղ ջանքերով։

«Կարծում եմ, որ «ՌԻԱ Նովոստին», որպես հայտնի միջազգային գործակալություն, գործունեության լայն դաշտ ունի, և նա իր հետ որակ ու միջազգային չափանիշներ կբերի երկրի տեղեկատվական դաշտ, իսկ մեր գրասենյակը հաճույքով կհամագործակցի գործակալության հետ»,- «Նովոստի» մամուլի կենտրոնի շնորհանդեսի ժամանակ «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին ասաց  նա։

Օմբուդսմենի խոսքերով, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, լինելով որոշակի նորությունների սկզբնաղբյուր, կարիք ունի որակյալ տեղեկատվական ինստիտուտների, որոնք կարողանային առաջնայինը տարբերել երկրորդայինից, ճիշտ մատուցել նորությունը հասարակությանը։

«Նման ինստիտուտների հասարակական գործունեությունը կարող է նպաստել մեր գրասենյակի գործունեության առավել արդյունավետությանը, քանի որ նրանք ապահովում են հասարակական ինստիտուտների և հասարակության միջև կապը, և այս հարթության վրա ապահովում են այն օրգանական կապը, որն անհրաժեշտ է  այն բանի համար, որպեսզի հասարակությունը զգա ամբողջականությունը»,- ասաց նա։

Երևանում չորեքշաբթի սկսել է գործել «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնը, որն իրականացվել է «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության և ՌԱՄԻ «ՌԻԱ Նովոստիի» համատեղ ջանքերով։

Կենտրոնը բարձր-տեխնոլոգիական մուլտիմեդիայի մամուլի հարթակ է, որը հնարավորություն կտա օգտվելով կապի ժամանակակից բոլոր համակարգերից՝ իրական ժամանակի ռեժիմում աշխարհի գրեթե ցանկացած կետի հետ անցկացնել ասուլիսներ և  տեսակամուրջներ։

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը Հայաստանի առավել հայտնի և պրոֆեսիոնալ տեղեկատվական ռեսուրսներից է, որը լուսաբանում է երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը։

2005 թ. դեկտեմբերի 8-ին ԱՄԻ «Նովոստի-Ամենիան» և «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։

Ամեն օր ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» կայքում (www.newsarmenia.am; www.newsarmenia.ru) օն-լայն ռեժիմով, հայերեն և ռուսերեն լեզուներով ներկայացվում է տեղեկատվություն՝ երկրում և արտասահմանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունների մասին, ներկայացվում են առաջատար քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ, փորձագետների կարծիքներ և մեկնաբանություններ։

«ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը Ռուսաստանում և արտերկրում օպերատիվ տեղեկատվության առավել հեղինակավոր և պրոֆեսիոնալ աղբյուրներից մեկն է։

Գործակալությունն ունի թղթակիցների լայն ցանց՝ Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ-ում և աշխարհի ավելի քան 40 երկրներում։

Ամեն օր ինտերնետ-ցանցում և էլեկտրոնային կապի միջոցներով «ՌԻԱ Նովոստին»  տարածում է հասարակական, քաղաքական, տնտեսական, գիտական, ֆինանսական տեղեկատվություն՝ ռուսերեն, արաբերեն և եվրոպական լեզուներով։

«ՌԻԱ Նովոստին» այսօր  տեղեկատվական բաց հարթակ է (մամուլի-ակումբ) ՝ մամուլի միջոցառումների և լրագրողների հետ հանդիպումներ անցկացնելու համար։ Գործակալության թարգմանչական ծառայությունում ընդգրկված են ավելի քան 90 բարձրակարգ թարգմանիչներ, որոնք գործակալության տեղեկատվությունը մատուցում են 12 լեզուներով։ -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: