486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում «Նովոստի» մամուլի կենտրոնի բացումը թույլ կտա բազմակողմ կապեր հաստատել օն-լայն ռեժիմով. Ալան Կասաև
19:46
21 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնը հնարավորություն կընձեռնի բազմակողմ կապեր հաստատել օնլայն-ռեժիմով, չորեքշաբթի ասաց  «ՌԻԱ Նովոստի» գործակալության  ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը։

«Սա նշանակալի օր է, քանի որ մենք Հայաստանի տարածքում բացում ենք առաջին մուլտիմեդիայի բազմաֆունկցիոնալ մամուլի հարթակը, որը մեզ և մեր բոլոր գործընկերներին հնարավորություն է տալիս օն-լայն ռեժիմով բազմակողմ  կապեր  հաստատել՝ երկրագնդի ողջ տարածքում գտնվող «ՌԻԱ Նովոստիի» բազմաթիվ տեսա և մամուլի հարթակների և  հարևան ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի հարթակների միջև»,- ասաց Կասաևը՝ ելույթ ունենալով մուլտիմեդիայի «Նովոստի» մամուլի կենտրոնի շնորհանդեսի արարողությանը։

Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ մամուլի կենտրոնում տեղադրված տեխնիկան տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություն է ընձեռում։ «Երեք տարի էլ չի անցել, ինչ մենք Երևանում բացեցինք  ռուսական «ՌԻԱ Նովոստի» միջազգային տեղեկատվական գործակալության մասնաճյուղը, այդ ժամանակահատվածում լուրջ աշխատանք է կատարվել, մենք շատ գոհ ենք Հայաստանում մեր մասնաճյուղի աշխատանքից, գոհ ենք ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ մեր բազմակողմ համագործակցությունից»,- ասաց Կասաևը։

Նա նկատեց, որ այս համագործակցության շնորհիվ հաջողվել է հաստատել և սերտ կապեր պահպանել Հայաստանի պետական իշխանության մարմինների, մի շարք լուրջ կրթական և գիտական հասատատությունների հետ, որոնց թվում՝ կայուն, կանխատեսելի և ստեղծագործական գործընկերներ կան՝ ի դեմս Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի և այլ կազմակերպությունների։

ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը և բոլոր նրանց, ովքեր այս բոլոր տարիների ընթացքում սատարել են նախաձեռնությանը։ «Ես ցանկանում եմ վստահեցնել բոլորին, որ այս հարթակն արդեն աշխատում է և հենց վաղը կարող է սկսել միջոցառումներ անցկացնել։ Հուսով եմ, որ մեր գործընկերներից շատերը կդառնան այս մամուլի կենտրոնի հյուրերը և գործընկերները»,- ասաց Կասաևը։

Երևանում չորեքշաբթի սկսել է գործել «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնը, որն իրականացվել է «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության և ՌԱՄԻ «ՌԻԱ Նովոստիի» համատեղ ջանքերով։

Կենտրոնը բարձր-տեխնոլոգիական մուլտիմեդիայի մամուլի հարթակ է, որը հնարավորություն կտա օգտվելով կապի ժամանակակից բոլոր համակարգերից՝ իրական ժամանակի ռեժիմում աշխարհի գրեթե ցանկացած կետի հետ անցկացնել ասուլիսներ և  տեսակամուրջներ։

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը Հայաստանի առավել հայտնի և պրոֆեսիոնալ տեղեկատվական ռեսուրսներից է, որը լուսաբանում է երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը։

2005 թ. դեկտեմբերի 8-ին ԱՄԻ «Նովոստի-Ամենիան» և «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։

Ամեն օր ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» կայքում (www.newsarmenia.am; www.newsarmenia.ru) օն-լայն ռեժիմով, հայերեն և ռուսերեն լեզուներով ներկայացվում է տեղեկատվություն՝ երկրում և արտասահմանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունների մասին, ներկայացվում են առաջատար քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ, փորձագետների կարծիքներ և մեկնաբանություններ։

«ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը Ռուսաստանում և արտերկրում օպերատիվ տեղեկատվության առավել հեղինակավոր և պրոֆեսիոնալ աղբյուրներից մեկն է։

Գործակալությունն ունի թղթակիցների լայն ցանց՝ Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ-ում և աշխարհի ավելի քան 40 երկրներում։

Ամեն օր ինտերնետ-ցանցում և էլեկտրոնային կապի միջոցներով «ՌԻԱ Նովոստին»  տարածում է հասարակական, քաղաքական, տնտեսական, գիտական, ֆինանսական տեղեկատվություն՝ ռուսերեն, արաբերեն և եվրոպական լեզուներով։

«ՌԻԱ Նովոստին» այսօր  տեղեկատվական բաց հարթակ է (մամուլի-ակումբ) ՝ մամուլի միջոցառումների և լրագրողների հետ հանդիպումներ անցկացնելու համար։ Գործակալության թարգմանչական ծառայությունում ընդգրկված են ավելի քան 90 բարձրակարգ թարգմանիչներ, որոնք գործակալության տեղեկատվությունը մատուցում են 12 լեզուներով։ -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։