484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում սկսել է գործել «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնը
18:19
21 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/.   Երևանում սկսել է գործել «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնը, որն իրականացվել է «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության և ՌԱՄԻ «ՌԻԱ Նովոստիի» համատեղ ջանքերով։

«Կենտրոնը բարձր-տեխնոլոգիական մուլտիմեդիայի մամուլի հարթակ է, որը հնարավորություն կտա օգտվելով կապի ժամանակակից բոլոր համակարգերից՝ իրական ժամանակի ռեժիմում աշխարհի գրեթե ցանկացած կետի հետ անցկացնել ասուլիսներ և  տեսակամուրջներ»,-չորեքշաբթի կենտրոնի շնորհանդեսի ժամանակ ասաց  «Նովոստի-Արմենիա» ԱՄԻ տնօրեն Գալինա Դավիդյանը։

Նրա խոսքերով, Հայաստանում իր տեխնիկական պարամետրերով նմանը չունեցող մամուլի կենտրոնի գործարկումը լուրջ խթան կդառնա հայրենական տեղեկատվական հանրության զարգացման համար։

«Միջազգային մամուլի կենտրոնը (ՄՄԿ) ինքնատիպ հարթակ կդառնա Հայաստանի և  այլ երկրների միջև երկխոսությունն առավել խորացնելու համար, թույլ կտա հարաբերություններ հաստատել տարբեր երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային էլիտայի հետ»- ասաց Դավիդյանը։

«Նովոստի-Արմենիայի» ղեկավարն ընդգծեց, որ Մամուլի կենտրոնը նաև կապ կհաստատի իշխանությունների և հասարակության միջև, կդառնա հարթակ՝ բիզնես-միջավայրի ներկայացուցիչների, քաղաքական, գիտության և մշակույթի գործիչների, փորձագետների համար՝ հրատապ հարցեր քննարկելիս։

««Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի պես հզոր գործիքի գործարկման միջոցով իրական հնարավորություն է ստեղծվում Հայաստանը համաշխարհային տեղեկատվական փոխգործակցության համակարգում ինտեգրելու համար»-ասաց Դավիդյանը։

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը Հայաստանի առավել հայտնի և պրոֆեսիոնալ տեղեկատվական ռեսուրսներից է, որը լուսաբանում է երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը։

2005 թ. դեկտեմբերի 8-ին ԱՄԻ «Նովոստի-Ամենիան» և «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։

Ամեն օր ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» կայքում (www.newsarmenia.am; www.newsarmenia.ru) օն-լայն ռեժիմով, հայերեն և ռուսերեն լեզուներով ներկայացվում է տեղեկատվություն՝ երկրում և արտասահմանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունների մասին, ներկայացվում են առաջատար քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ, փորձագետների կարծիքներ և մեկնաբանություններ։

«ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը Ռուսաստանում և արտերկրում օպերատիվ տեղեկատվության առավել հեղինակավոր և պրոֆեսիոնալ աղբյուրներից մեկն է։ Գործակալությունն ունի թղթակիցների լայն ցանց՝ Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ-ում և աշխարհի ավելի քան 40 երկրներում։

Ամեն օր ինտերնետ-ցանցում և էլեկտրոնային կապի միջոցներով «ՌԻԱ Նովոստին»  տարածում է հասարակական, քաղաքական, տնտեսական, գիտական, ֆինանսական տեղեկատվություն՝ ռուսերեն, արաբերեն և եվրոպական լեզուներով։

«ՌԻԱ Նովոստին» այսօր  տեղեկատվական բաց հարթակ է (մամուլի-ակումբ) ՝ մամուլի միջոցառումների և լրագրողների հետ հանդիպումներ անցկացնելու համար։ Գործակալության թարգմանչական ծառայությունում ընդգրկված են ավելի քան 90 բարձրակարգ թարգմանիչներ, որոնք գործակալության տեղեկատվությունը մատուցում են 12 լեզուներով։ -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: