480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Համայն հայության միացյալ ներուժը դառնալու է Հայաստանի առավելությունը. վարչապետ
17:16
21 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Համայն հայության միացյալ ներուժը դառնալու է Հայաստանի մրցունակության առավելությունը, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Ակնհայտ է, որ հին գործիքներով և մեթոդներով հնարավոր չէ կառուցել նոր աշխարհ: Մեր նախագծերը դուրս են գալիս Հայաստանի Հանրապետության սահմաններից: Դրանք իրականացվելու են պետություն-մասնավոր համագործակցություն սկզբունքի հիման վրա, որը ենթադրում է որոշումների համատեղ մշակում, ընդունում և իրագործում»,- ասաց Սարգսյանը չորեքշաբթի՝ Երևանում ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովի բացման ժամանակ։

Վարչապետի խոսքով, Հայաստանը պետք է դառնա բիզնես միջավայրի «գերազանցության կենտրոն», կրթական կենտրոն, առողջապահական կենտրոն,

կազմակերպված հանգստի կենտրոն, ֆինանսական կենտրոն, և այդ կենտրոնների բարձրակարգ ծառայություններից օգտվելը լինելու է տնտեսապես շահավետ և հասանելի ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև օտարերկրացիների համար:

«Աշխարհով մեկ սփռված հայերը լիակատար հնարավորություն կունենան մասնակցելու վերոնշյալ նախագծերի իրագործմանը: Նրանց ներգրավվածությունը լրացուցիչ հնարավորություն է ազգային, հոգևոր, մշակութային միասնության դրսևորման և ամրապնդման համար»- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ ճանապարհին առաջին քայլը՝ «Հայկական աշխարհի» գաղափարախոսության ներդրման ուղղությամբ, արդեն իսկ կատարված է, ստեղծվել է Ազգային մրցունակության խորհուրդ` պետական և հասարակական ճանաչված գործիչների մասնակցությամբ:

«Հայ հեղափոխական դաշնակցությունը «Հայկական աշխարհի»՝ որպես համաշխարհային գլոբալ ցանցի, բաղկացուցիչ մասն է: Ավելին, ազգերի քաղաքական մրցակցության ասպարեզում, Հայ հեղափոխական դաշնակցությունը հայ ժողովրդի մրցակցային առավելություններից մեկն է»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ Հայաստանում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ:

Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքական ղեկավարությամբ՝ կոալիցիոն կառավարությունը եկել է իրականացնելու փոփոխություններ:

Ժողովրդի սպասումները պատմական շանս են տալիս՝ միասին իրականացնել ու բեկումնային նախագծեր:

«Այս դահլիճում այսօր հավաքված են աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայեր: Մենք ձեզ հրավիրում ենք` օգտվելով պատմական շանսից, դառնալ այս ծրագրերի իրագործման ակտիվ մասնակիցը: Իսկ մենք կապահովենք դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները»,- ասաց Սարգսյանը:

Հայ հեղափոխական դաշնակցության 30-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում, մասնավորպես, կընտրվի Բյուրո-կուսակցության բարձրագույն մարմինը, որը կղեկավարի նրա աշխատանքը՝ հաջորդ չորս տարվա ընթացքում։ Բյուրոյի անդամներն ընտրվում են տարբեր երկրներից, նստավայրը գտնվում է Երևանում։

Փակ նիստերին կմասնակցեն աշխարհի 30 երկրներում գործող կուսակցության կառույցների պատվիրակներ։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը հանդիսանում է Սոցինտերնի անդամ։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։

Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: