483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը Բելառուսի մշակույթի նախարարի հետ համագործակցության հարցեր է քննարկել
17:00
21 Մայիսի 2008

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի Երևանում Բելառուսի մշակույթի նախարար Վլադիմիր Մատվեյչուկի հետ երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։

«Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ մշակույթն այն հիմքն է, որի վրա մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական  հարաբերությունները  զարգանում են  ոչ միայն այդ, այլ նաև մնացած բոլոր ոլորտներում»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Մատվեյչուկի  այցը  Հայաստան և մշակութային  երկկողմ  համագործակցության եռամյա, հետաքրքիր միջոցառումներով  հարուստ ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները լուրջ խթան  կհանդիսանան  նաև երկու  երկրների միջև  ֆինանսատնտեսական փոխգործակցության  համար:

Վլադիմիր Մատվեյչուկը ևս ընդգծել է, որ  մշակույթը լայն հնարավորություններ  է ընձեռում  տարբեր ոլորտներում  համագործակցությունը զարգացնելու համար:

Կարևորելով Հայաստանի և Բելառուսի  մշակույթի  նախարարությունների միջև 2008-2010թթ.  համագործակցության  ծրագրի ստորագրումը՝ նա նշել է, որ դրանում  ամրագրվում են  այն գերակայությունները, որոնցով  առաջիկա  տարիներին Հայաստանի և Բելառուսի  մշակույթները  կներկայացվեն  միմյանց երկրներում:

Մասնավորապես, ըստ Մատվեյչուկի, փոխադարձ պայմանավորվածությամբ 2009թ.  կանցկացվեն  Բելառուսի Հանրապետության  մշակույթի օրեր Հայաստանում, իսկ 2010թ.`  ՀՀ մշակույթի օրեր  Բելառուսում:

Նախատեսված  միջոցառումների թվում նախարարն  առանձնացրել է ժողովրդական  երգ ու պարի, ազգագրական համույթների փոխանակումները, կինոյի օրերի անցկացումը, թատրոնների փոխադարձ հյուրախաղերը, երիտասարդ  նկարիչների ցուցահանդեսների կազմակերպումը, երկու երկրների գրադարանների միջև համագործակցության ստորագրումը և այլն:

Մատվեյչուկը նշել է, որ ՀՀ  մշակույթի  նախարարի հետ  պայմանավորվել են առաջիկայում  որոշակի  նոր  միջոցառումներով  ևս լրացնել ծրագիրը:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են  նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած  կառավարական պատվիրակության` վաղը կայանալիք այցին Բելառուսի Հանրապետության  մայրաքաղաք Մինսկ`  մայիսի 23-ին ԱՊՀ  անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։