483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Ազնավուրի թանգարանը հայ-ֆրանսիական մշակութային կենտրոն կդառնա. ճարտարապետ
16:23
21 Մայիսի 2008

Ֆրանիսացի մեծ երգիչ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, որը կբացվի 2009 թվականի սկզբին, հայ-ֆրանսիական մշակութային կենտրոն կդառնա, ասաց Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ճարտարագիտության պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը։

Նա հեղինակն է թանգարանի նախագծի, որը հավանության է արժանացել անձամբ երգչի կողմից։

«Իմ պատկերացրած թանգարանը ոչ միայն դասական կլինի, այլև բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոն Հայաստանի և Ֆրանսիայի համար»,- չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Սարգսյանը։

Ճարտարապետը  նախագծի մի քանի հետաքրքրիր մանրամասներ հայտնեց։ «Հայաստանի մայրաքաղաքում նման թանգարանի բացման գաղափարը ծնվեց 2006 թվականին՝ Ֆրանսիայում Հայաստանի օրերն անցկացնելու ժամանակ։ Ես Հայաստանի նախագահի կողմից տարածք գտնելու և նախագիծ մշակելու հանձնարարական ստացա»,- ասաց նա։

Թանգարանի կառուցման համար ընտրվել է մայրաքաղաքի կենտրոնում «Կասկադ» համալիրի հարակից մի տարածք. «Այս տեղանքը շատ ինքնատիպ է՝ վերևից երևում է ոչ միայն ամբողջ Երևանը, այլև Արարատ լեռը»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքերով, թանգարանում կգործեն 150 տեղանոց բաց և փակ սրահներ, ընդունելության դահլիճ, առանձին  տաղավար ցուցանմուշների համար, ինչպես նաև՝ սրճարան։

«Թանգարանում կլինի նաև Ազնավուրի նստավայրը, որտեղ նա կկարողանա իջևանել Երևան այցելելիս»,- ավելացրեց Սարգսյանը։

Ընդ որում Սարգսյանը նշեց, որ պատրաստվում է անձամբ թանգարանին նվիրել առաջին ցուցանմուշը։ «Դա Ազնավուրի տատի տարազն է, որը ես ձեռք եմ բերել Վերնիսաժում՝ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ։ Վաճառողը բոլոր ապացույցներն ունի, որ այդ հագուստը պատկանում է հենց  շանսոնյեի տատին»,- ավելացրեց նա։

Հայաստանի կառավարությունը Երևանի քաղաքապետարանին 110 մլն դրամ (շուրջ 320 հազ. ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ մայրաքաղաքում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար։

Շառլ Ազնավուրը հայկական ծագմամբ անվանի ֆրանսիացի շանսոնյե է, ավելի քան հազար երգերի հեղինակ, որոնցից շատերը մտել են ֆրանսիական էստրադայի գանձարանը։ Նա առաջին ֆրանսիացի կատարողն է, որին հաջողվեց Եվրոպայում ստանալ պլատինե սկավառակ։

Շառլ Ազնավուրի իսկական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան (Shahnour Varenagh Aznavurjian)։ Նա ծնվել է 1924թ. մայիսի 22-ին՝ Փարիզում՝ Հայաստանից տեղափոխվածների ընտանիքում։

1988թ. Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո, որը հազարավոր կյանքեր խլեց, Շառլ Ազնավուրը հիմնեց «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական ասոցիացիան և մի քանի ակցիաներ կազմակերպեց՝ տուժածներին օգնելու համար։

Նման ակցիաներից մեկին նա հրավիրեց Անրի Վեռնոյին և 90 ֆրանսիացի երգիչների ու դերասանների, որոնց համագործակցությամբ ստեղծվեց «Քեզ համար՝ Հայաստան» երգի բարեգործական հոլովակը, որը վաճառվեց 2 մլն. օրինակ ռեկորդային քանակով։  Որպես երախտագիտություն՝ Ազնավուրին շնորհվեց Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր, և նա նշանակվեց ՅՈւՆԵՍԿՕ-ում մշտական դեսպան։

2006թ.-ին շանսոնյեն Երևանի գլխավոր հրապարակում բարեգործական համերգ տվեց, որին մասնակցեցին Ֆրանսիայի և Հայաստանի նախագահներ Ժակ Շիրակը և Ռոբերտ Քոչարյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։