478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ-ն միշտ եղել է հայերին միավորող ուժ. Բյուրոյի ներկայացուցիչ
15:58
21 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Դաշնակցությունը միշտ եղել է այն ուժը, որը միավորել է հայ հասարակության բոլոր խավերին, ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

«Դաշնակցությունը ազգային կուսակցություն է, և դրա ստեղծումից հետո մենք եղել ենք միակ կազմակերպությունը, որը պետականության բացակայության պայմաններում կարողացել է միավորել ողջ հայ հասարակությանը՝ մեր նպատակների և գաղափարների իրականացման շուրջ»,-ասաց Մարգարյանը չորեքշաբթի՝ Երևանում կուսակցության 30-րդ Ընդհանուր ժողովի բացման ժամանակ։

Նրա խոսքով, կուսակցությունը վաղուց արտասահմանում քաղաքական գործոն է դարձել։ «Այնտեղ մենք պայքարում ենք Հայաստանի և հայ ժողովրդի, նրա անկախության, բարեկեցության, ազգային կարիքների իրականացման համար»,- ասաց Մարգարյանը։

Բյուրոյի ներկայացուցիչը երախտագիտությունը հայտնեց նաև այն մարդկանց, որոնց շնորհիվ Հայոց ցեղասպանության հարցը սկսվեց պարբերաբար քննարկվել, որոնց շներհիվ Հայաստանը նոր  հնարավորություններ ստացավ և բարձրացրեց միջազգային հեղինակությունը։

«Մենք կանգնած ենք մի կառույց ստեղծելու անհրաժեշտության առջև, որի գործունեությունը համահունչ կլինի ժամանակի պահանջներին, և վերջին իրադարձությունները դրա ապացույցն են։ Մեր կազմակերպության ընդլայնումը և հզորացումը դարձել է ազգային անվտանգության հարց»,- ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով, ՀՅԴ-ի շնորհիվ կարելի է պահպանել երկրի անկախությունը և ինքնիշխանությունը, գնալ Հայաստանի բնակչության հույսերի իրականացման ճանապարհով։

ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովի շրջանակներում, մասնավորապես, ընտրվելու է կուսակցության գերագույն մարմինը՝ Բյուրոն, որը ղեկավարելու է նրա աշխատանքը հաջորդ չորս տարիների ընթացքում։ Բյուրոյի անդամները ընտրվում են տարբեր երկրներից, իսկ նստավայրը գտնվում է Երևանում։

Փակ նիստերին մասնակցելու են կուսակցության կառույցների պատվիրակները, որոնք գործում են աշխարհի 30 երկրներում։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը հանդիսանում է Սոցինտերնի անդամ։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։

Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: