478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը Մինսկում կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
14:57
21 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը  մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Մինսկ` ԱՊՀ  անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի  հերթական  նիստին մասնակցելու  նպատակով, որը կկայանա մայիսի 23-ին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության  աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ  արտաքին գործերի  նախարարի  տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ԱՊՀ  կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական  լիազոր ներկայացուցիչ Օլեգ Եսայանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին  կից  տնտեսական  հարցերով հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, ՀՀ կառավարության և ՀՀ  արտաքին  գործերի  նախարարության  աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների  ղեկավարներ:

Խորհրդի նիստում  կառավարությունների  ղեկավարները կքննարկեն  տարբեր ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությանն  առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր: Մասնավորապես ծրագրվում է քննարկել և որոշումներ ընդունել մինչև 2020 թվականը տնտեսական զարգացման ռազմավարության նախագծի մշակման վերաբերյալ։

Նիստի ընթացքում կքննարկվեն նաև ԱՊՀ կառավարության ղեկավարների և նախագահների խորհրդի առաջադրանքների իրականացման գործընթացը ԱՊՀ  անդամ պետությունների պարենային անվտանգության   բարձրացման  համատեղ համալիր միջոցառումների նախապատրաստման  վերաբերյալ։ 

Նիստի օրակարգում ընդգրկված են նաև Համագործակցության  անդամ պետությունների մերձսահմանային համագործակցության մասին կոնվենցիան, ԱՊՀ երկրների աշխատավոր-միգրանտների ու նրանց ընտանիքի  անդամների իրավական  կարգավիճակի մասին կոնվենցիան, ինչպես նաև՝  հիդրոօդերևութաբանության  բնագավառում  կադրերի պատրաստման հարցերը։

Դրանից բացի, կառավարության ղեկավարները կքննարկվեն ԱՊՀ երկրների համատեղ օգտագործման  բեռնատար  վագոնների հավաքակայանի համալրման, արդիականացման  ու   վերանորոգման ապահովման միջոցառումների վերաբերյալ հարցերը։

Կառավարության ղեկավարները կքննարկեն նաև 2008-2015 թթ. ԱՊՀ անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների կամրջային  կառույցների շահագործման  հուսալիության բարձրացման հայեցակարգը, ինչպես նաև մաքսային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ֆինանսական, կազմակերպչական հարցեր։

Վարչապետների հայեցողությանը կներկայացվի նաև Հաղթանակի 65-ամյա հոբելյանի կապակցությամբ անցկացվող հիմնական միջոցառումներին նախապատրաստվելն ու տոնելը՝ հաշվի առնելով պետություններում ծրագրված համալիր միջոցառումները։ Առանձին հարցով կքննարկվի «1914-1945 թվականներին Համաաշխարհային պատերազմում հաղթանակի 65-ամյակի»  մասին միասնական հոբելյանական շքանշանի որոշման նախագիծը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: