481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է մշակույթի բազմազանության համաշխարհային օրվան նվիրված նկարների ցուցահանդես
14:40
21 Մայիսի 2008

Հանուն երկխոսության և զարգացման մշակույթի բազմազանության համաշխարհային օրվան նվիրված «Գարուն» խորագրով նկարիչ Աշոտ Հարությունյանի նկարների անհատական երկրորդ ցուցահանդեսը  բացվել է չորեքշաբթի՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում։

«Մշակույթը՝ հզոր ուժ է, որը կարող է ծառայել որպես կամուրջ և միավորել մարդկանց», - ասաց նկարիչը բացման արարողության ժամանակ։

Նրա խոսքերով, ցուցադրության մեջ ընդգրկվել է 19 նկար։ «Այսօր ցուցադրվող նկարների վրա աշխատելիս ինձ ոգեշնչում էր Հայաստանի հիասքանչ բնությունը», - ասաց նա։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) համակարգող Կոնսուելո Վիդալի ողջույնի խոսքում, որն ընթերցվել է ցուցահանդեսի բացման ժամանակ ասվում է, որ ՄԱԿ-ը հանդես է գալիս ի նշան մշակութային բազմազանության արժեքների նկատմամբ հարգանքի, որոնք հանդուրժողականությունն ու ըմբռնումն են։

«Հայաստանը գտնվում է քաղաքակրթության խաչմերուկում և ունի հարուստ մշակույթ։ Եվ մենք հավատում ենք, որ գլոբալ համայնքի ստեղծումը կախված է մշակութային բազմազանության ըմբռնման մակարդակից», - ասվում է ուղերձում։

Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը հիմնադրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2002 թ.-ի դեկտեմբերի 20-ին։

Առաջին անգամ այն նշվել է 2003 թ.-ի մայիսի 21-ին։ Տոնը կոչված է իրազեկել հասարակությանը՝ մշակույթի բազմազանության արժեքի և կարևորության մասին, մասնավորապես, աջակցել մշակութային բազմազանության դրական դերի ըմբռնմանը՝ լուսաբանման և զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:16
19 Հունվարի 2018
«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանն` ի պատասխան Սերժ Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանից որոշ ժամանակ է խնդրել ՀՀ նախագահի ընտրություններում մասնակցելու մասին որոշում ընդունելու համար:
13:29
19 Հունվարի 2018
Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու ՀՀԿ–ից։
13:01
19 Հունվարի 2018
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու:
11:00
19 Հունվարի 2018
Կարեն Կարապետյանի համար նոր պաշտոն կստեղծվի
Նոր Սահմանադրությամբ,  2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունը երեք փոխվարչապետ կունենա:
10:44
19 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Էներգետիկայի նախարարի ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածությունը
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի անունը հայտնի կլինի մեկ շաբաթից:
20:38
17 Հունվարի 2018
ՀՀԿ–ում մեկնաբանել են Հայաստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածությունները
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է Հայաստանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածությունների մասին լուրերը։
17:02
17 Հունվարի 2018
Սերժ Սարգսյանը կմնա քաղաքականությունում. ԱԺ նախագահի խորհրդական
Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն այն է, թե կմնա, արդյո՞ք, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում թե՞ ոչ:
11:07
17 Հունվարի 2018
Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
10:39
17 Հունվարի 2018
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։