487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունն առանձնահատուկ դերակատարություն ունի հայ ժողովրդի քաղաքական կյանքում. նախագահ
14:31
21 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հեղափոխական դաշնակցությունն առանձնահատուկ դերակատարություն ունի հայ ժողովրդի քաղաքական կյանքում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երևանում չորեքշաբթի անցկացվող ՀՅԴ-ի ընդհանուր ժողովի մասնակիցներին հղված ողջույնի ուղերձում։

«ՀՅԴ¬ն թե հայրենիքի, թե սփյուռքի քաղաքական կյանքում ավանդաբար ունեցել է և ունի առանձնահատուկ դերակատարություն` որպես քաղաքական ուժ, որի կենսագրությունը սերտորեն միահյուսված է հայոց նորագույն պատմության, մեր ժողովրդի ազատագրական պայքարի, պատմական արդարության ճանաչման, հայապահպանության ու նորօրյա հերոսամարտերի ընթացքին», - ասվում է նախագահի ուղերձում, որը չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն են տրամադրել ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Սարգսյանի խոսքերով, լինելով հայկական ավանդական կուսակցություններից մեկը՝ Դաշնակցությունը կարողացել է արագ և հիմնավոր կերպով վերահաստատվել հայրենիքում՝ իր ներկայությամբ նոր որակի բարձրացնելով քաղաքական մրցակցության մշակույթը:

«Իբրև խորհրդարանում ներկայացված կուսակցություն` այն այսօր էլ կոալիցիոն կառավարության մաս է կազմում՝ իր կարևոր ներդրումը բերելով երկրի կայունության և զարգացման գործին», - ասվում է նախագահի ուղերձում։

«Այսօր մեր երկրի առջև ծառացել են կարևոր մարտահրավերներ` այնպիսիք, որոնց լուծումը պահանջելու է բովանդակ հայ ժողովրդի ջանքերի միավորումը, որոնց հաղթահարման գործում իր դերն ունի հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր անհատ ու կազմակերպություն», - ասել է ՀՀ նախագահը։

Սարգսյանը անհրաժեշտ է համարել քաղաքական դաշտի ու տնտեսության արդիականացումը, հասարակական համերաշխության, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության վերականգնումը, հայրենիք-սփյուռք կապերին խոր բովանդակության հաղորդումը, Արցախի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման հասնելը։

«Այդ խնդիրներն անլուծելի չեն ու պահանջում են հետևողական և համատեղ աշխատանք, տեսլականի ու նպատակների հստակություն, համազգային շահի կարևորում քաղաքական հիմնական ուժերի կողմից։

Համոզված եմ, որ նաև մեր հուսալի գործընկերոջ` Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ կկարողանանք կառուցել ավելի ժողովրդավարական, պաշտպանված ու ամուր պետություն», - ասել է Սարգսյանը։

 Հայ հեղափոխական դաշնակցության 30-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում, մասնավորպես, կընտրվի Բյուրո-կուսակցության բարձրագույն մարմինը, որը կղեկավարի նրա աշխատանքը՝ հաջորդ չորս տարվա ընթացքում։ Բյուրոյի անդամներն ընտրվում են տարբեր երկրներից, նստավայրը գտնվում է Երևանում։

Փակ նիստերին կմասնակցեն աշխարհի 30 երկրներում գործող կուսակցության կառույցների պատվիրակներ։

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը հանդիսանում է Սոցինտերնի անդամ։

ՀՅԴ Հայաստանի  ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։

Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։