486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Սամվել Ֆարմանյանը
12:57
21 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահի  մամուլի քարտուղար է նշանակվել ՄԻԱԿ կուսակցության  գլխավոր քարտուղար Սամվել Ֆարմանյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության նախագահի մամլո ծառայությունից՝  համապատասխան հրամանագիրը նախագահը ստորագրել է  մայիսի 20-ին։

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով  Վիկտոր Սողոմոնյանն ազատվել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Սամվել Ֆարմանյանը ծնվել է 1978 թ. փետրվարի 17-ին, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում:

1995 թ. ոսկե մեդալով ավարտել է Գյումրու ակադեմիական վարժարանի հումանիտար հոսքը:

1999 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը:  2001 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետի մագիստրատուրան:

1998-2001 թթ. եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահը:

2001-2003 թթ. սովորել է Շվեդիայում, Լոնդի համալսարանի արևելյան և հարավարևելյան ասիական հետազոտությունների կենտրոնում, գերազանցությամբ պաշտպանել մագիստրոսական ատենախոսությունը:

2001-2004 թթ. սովորել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասիպրանտուրայում:

2003-2005 թթ. աշխատել է Բաց հասարակության ինստիտոտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում, որպես  «Քաղաքացիական հասարակություն» և «Զանգվածային լրատվության միջոցներ» ծրագրերի պատասխանատու:

2005-2006 թթ աշխատել է որպես արտաքին քաղաքականության հարցերով ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական:

2006 թ. դեկտեմբերին ընտրվել է  «Շվեդիայի գիտակրթական հաստատությունների հայ շրջանավարտների ասոցիացիայի» նախագահ:

2007 թ. դեկտեմբերին ընտրվել է Միացյալ ազատական ազգային կուսակցության` ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար:

Հեղինակ է բազմաթիվ գիտական և հրապարակախոսական հոդվածների:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:-0-

 

 

 

Հեղինակ է բազմաթիվ գիտական և հրապարակախոսական հոդվածների:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։