482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանյայց Եկեղեցին միշտ Հայոց բանակի կողքին է եղել. Ամենայն Հայոց Կաթողիկոս
12:35
21 Մայիսի 2008

Հայաստանյայց Եկեղեցին միշտ Հայոց բանակի կողքին է եղել, ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, նախօրեին՝ Էջմիածնում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Հայրապետական սրբատառ կոնդակի (պաշտոնական ուղերձ) հանձնումը, համաձյան  որի Օհանյանը պարգևատրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով:

Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայոց բանակն ու նրա զորավարները միշտ իր աղոթքների մեջ են, և Տիրոջ օրհնությունն է հայցել, որ Նրա Աջը մշտապես պահապան լինի հայ զինվորին ու հայ զորականին` անսասան պահելու մեր Հայրենիքի սահմանները և անխռով` մեր ժողովրդի խաղաղությունը:

«Նորին Սրբությունը նաև փաստել է, որ Հայաստանյայց Եկեղեցին միշտ Հայոց բանակի կողքին է եղել, ինչի վառ առհավատչյաներից են մեր մայիսյան հաղթանակներում Հայոց Եկեղեցու գործուն ներկայությունը», - նշեցին տեղեկատվական համակարգից։

Գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանն իր հերթին  իր երախտագիտությունն է հայտնել  Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ցուցաբերած բարձր պատվի համար:

Նա խիստ կարևորել է այն հսկայական ավանդը, որ ներդրել է Հայաստանյայց Եկեղեցին հայ ժողովրդի ազատագրական պայքարի, հայ զինովորի ու զորավարի ոգու կերտման ու դաստիարակության սրբազան առաքելության մեջ։

Օհանյանի խոսքերով,  ներկա ժամանակում նույնպես Հայաստանյայց Եկեղեցին հավատարիմ է իր այդ առաքելությանը` մասնավորապես ընդգծելով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Հայոց բանակում հոգևոր սպասավորություն իրականացնող հոգևորականների առկայության վիթխարի արդյունավետությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: