486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը Վճռաբեկ դատարանի նախագահի հետ քննարկել է դատարանների անկախության ամրապնդմանն ուղղված ծրագիրը
10:58
21 Մայիսի 2008

Երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը քննարկել են դատարանների անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիրը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Ինչպես ասվում է տեղեկատվության մեջ, հանդիպման ժամանակ կողմերը նշել են, որ ծրագրի հիմնական նպատակն է դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակի բարձրացումը, ինչին պետք է հասնել դատարաններում կոռուպցիոն դրսևորումների հետևողական նվազեցման և արդարադատության արդյունավետության բարձրացման միջոցով: Կողմերը նշել են, որ անկողմնակալ և անկաշառ դատարանի ստեղծման ճանապարհին մեծ է լինելու դատարանի նկատմամբ քաղաքացիական հասարակության կառույցների վերահսկողության դերը: Պետությունը ևս լուրջ անելիքներ ունի դատական համակարգի իրական անկախությունն ապահովելու գործում:

Նախատեսվող միջոցառումների շարքում առաջնահերթ է դիտվել դատավորների աշխատավարձի էական վերանայումը։ ՀՀ նախագահի և ՎԴ-ի նախագահի կարծիքով, ներկայիս խնդիրների զգալի մասի պատճառը դատավորի նյութական կախվածությունն է:

Այս քայլերին զուգահեռ կողմերը անհրաժեշտ են համարել դատավորների գործունեության նկատմամբ վերահսկողության օրենքով սահմանված այնպիսի արդյունավետ մեխանիզմների սահմանումը, որոնք հնարավորություն կտան բացահայտելու և պատժելու օրենքի և էթիկայի նորմերի սահմանն անցած դատավորին, ինչպես նաև ընդգծել են դատավորի վարքագծի կանոնների կիրառման նկատմամբ արդյունավետ վերահսկողության սահմանումը և կարգապահական պատասխանատվության հստակ չափանիշների հաստատումը:

Սարգսյանն ու Մանուկյանը կարևորել են նաև դատարանի գործունեությանը միջամտելու համար պատասխանատվության խստացումը, այդ թվում նաև տարբեր մակարդակի պետական պաշտոնյաների համար:

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետում մշակել և քննարկման ներկայացնել ծրագրից բխող օրենսդրական և կազմակերպչական մի խումբ միջոցառումների առաջարկներ:

Ընդգծելով, որ նախատեսվող միջոցառումների իրականացումը, բնականաբար, հարթ չի ընթանալու, պայքարը արատավոր երևույթների դեմ լինելու է տևական, լինելու են դժվարություններ, դժգոհություններ, երբեմն առաջանալու է շահերի բախում, Նախագահը միաժամանակ ընդգծել է, որ իշխանությունները նշված ծրագրի իրականացման գործում դրսևորելու են անկոտրում քաղաքական կամք: Երկրի ղեկավարը հատկապես կարևորել է կատարվող քայլերի հանրային իրազեկումը, դրանց բովանդակությունը լայնորեն ներկայացնելը` շեշտելով, որ հասարակական աջակցությունը ցանկացած գործում հաջողության հասնելու մեծ գրավական է:

2008 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում գործում է նոր դատական համակարգ, որի ստեղծումը նախատեսվում էր 2007 թ.-ի փետրվարի 21-ին ընդունված ՀՀ դատական օրենսգրքով։ Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանում գործում են ընդհանուր իրավասության դատարանները, մասնագիտացված քրեական և քաղաքացիական դատարաններ, Վարչական դատարան, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։