485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը Բրյուսել այցելելու հրավեր է ստացել
19:51
20 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Թորոսյանը երեքշաբթի Բրյուսել այցելելու հրավեր է ստացել ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերից։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լյուցենբերգերը շնորհավորել է Սարգսյանին` կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հրավիրել Բրյուսել` ավելի հանգամանորեն քննարկելու համագործակցությանն առնչվող հարցերը:

Հանդիպման ընթացքում Սարգսյանը և Լյուցենբերգերը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցությանը, այդ թվում` Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագրով ամրագրված բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ նորակազմ կառավարությունը հաստատակամ է և շահագրգիռ` իրականացնելու գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները, որոնք համահունչ են կառավարության կողմից նախատեսվող բարեփոխումների տրամաբանությանը:

Վարչապետը կարևորել է նաև տնտեսական ինտեգրման ուղղությամբ շարունակական աշխատանքը, ինչը ենթադրում է Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան շուկայական համակարգի ձևավորում և ԵՄ-ի հետ խորացված առևտրատնտեսական համագործակցություն:

Կառավարության ղեկավարը ողջունել է ԵՀՔ ֆինանսական գործիքի շրջանակներում իրականացվող ծրագրերը, նաև` Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՀՔ երկրների, այդ թվում` Հայաստանի համար նախատեսվող նոր ֆինանսական «Հարևանության ներդրումային միջոց» հիմնադրամի ստեղծումը:

Սարգսյանը նաև կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի հետ սկսվող համագործակցությունը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը ձգտում է ԵՄ-ի կողմից ստանալ շուկայական տնտեսության կարգավիճակ, ինչը կարևոր է հետագա փոխգործակցության ընդլայնման ու զարգացման համատեքստում:

«Հարևանության ներդրումային միջոց» ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 6-ին։ Դրա իրականացման համար Եվրամիությունը 2007-2013թթ. հատկացնելու է 700 մլն. եվրո։ Ներդրումային ծրագրում ընդգրկվել են այն երկրները, որոնք ԵՄ-ի հետ համաձայնեցրել են այս քաղաքականության շրջանակներում գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Հայաստանը, Ադրբեջանը, Եգիպտոսը, Վրաստանը, Հորդանանը, Լիբանանը, Մոլդովան, Մարոկոն, Պաղեստինի բռնազավթված տարածքը, Թունիսը և Ուկրաինան։

Եվրոպական հարևանության գործողությունների ծրագիրը ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 14-ին և պաշտոնապես ուժի մեջ է մտել 2007թ. հունվարի 1-ից։ Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրի առաջնահերթությունների և միջոցառումների ծրագրի իրականացման համար հաջորդ 5 տարիներին Հայաստանին որպես դրամաշնորհ հատկացվելու է 100 մլն. եվրո։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։