480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Բելառուսը մշակույթի ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
18:56
20 Մայիսի 2008

Մշակույթի ոլորտում 2008-2010 թվականներին Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության ծրագիրը ստորագրվել է երեքշաբթի Երևանում։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և նրա բելառուս գործընկեր Վլադիմիր Մատվեյչուկը։

Ինչպես արարողությունից հետո հայտնեց հայ նախարարը, համաձայնագրի շրջանակներում երկու երկրներում էլ ծրագրվում է մի շարք մշակութային միջոցառումներ անցկացնել։ Այսպես, առաջին միջոցառումը կլինի Բելառուսի երգի-պարի պետական անսամբլի Հայաստան ժամանումը, ինչպես նաև կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսի բացումը Բելառուսում։

Հայաստանի մշակույթի նախարարի խոսքերով, վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատվում են բարի ավանդույթներ, մասնավորապես, կինոարվեստի ոլորտում։

«Կինոարվեստից բացի առանցքային ոլորտներից մեկը կդառնա գրադարանային գործը։ Հետագայում մենք մտադիր ենք  երկու երկրների ազգային գրադարանների միջև մշակել և ստորագրել համաձայնագիր»,- ավելացրեց Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ երկու կողմերի համար առավել նշանակալի իրադարձություններից կդառնա Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի և Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի անցկացումը։

Բելառուսի նախարար Մատվեյչուկն իր հերթին ավելացրեց, որ մշակութային համագործակցության հայ-բելառուսական պայմանագիրը համընկել է  երկու երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակին։ Մատվեյչուկը նշեց, որ մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի իշխանությունների առաջնահերթ ոլորտներից մեկն է։

«Թանգարանային գործում Հայաստանն առանձնանում է իր մասնագետներով, մասնավորապես, վերականգնող-մասնագետներով։ Այս ոլորտում մենք սովորելու բան ունենք»,- ավելացրեց նա։

Բելառուսի մշակույթի նախարարը նաև հայտնեց, որ համաձայնագրի շրջանակներում Հայաստան կայցելեն տարբեր երաժշտական խմբեր, այդ թվում լեգենդար «Պեսնյարի» խումբը։

Նա հայտնեց, որ Հայաստանի հետ համագործակցության ծրագրում նախատեսվում է ներգարվել նաև Բելառուսի մարզերի կոլեկտիվներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։