484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-լատվիական հարաբերությունների զարգացման համար մեծ հեռանկարներ կան. խոսնակ Թորոսյան
18:26
20 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարծում է, որ հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացման համար մեծ հնարավորություններ և հեռանկարներ կան։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսպիսի կարծիք Թորոսյանը հայտնեց Հայաստանում Լատվիայի դեսպան Այվարս Վովերսի հետ հանդիպման ժամանակ` նրա՝ դեսպանի առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` երկարամյա, արդյունավետ  աշխատանքի և հայ-լատվիական  հարաբերություններում ունեցած ներդրումի համար՝ հաջողություններ մաղթելով հետագա աշխատանքում:

ԱԺ նախագահը կարծում է, որ Վովերսի պաշտոնավարության ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները էլ ավելի են խորացել, զարգացել է միջխորհրդարանական փոխգործակցությունը և համագործակցությունը միջազգային կառույցներում։

Թորոսյանը նշեց, որ Հայաստանի համար եվրոպական ինտեգրումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ` այս առումով կարևորելով լատվիական փորձը:

Իր հերթին լատվիացի դիվանագետը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին արդյունավետ  համագործակցության համար`  նշելով, որ իր պաշտոնավարության 6-7 տարիների ընթացքում Հայաստանը  զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում:

Վովերսը կարևորել է Եվրահանձնաժողովի վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ, որը Վրաստանի և Ադրբեջանի համեմատ ամենադրականն է:

Բարձր գնահատելով  երկկողմ հարաբերությունների  ներկա մակարդակը և արձանագրելով ձեռքբերումները՝ Վովերսը  համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես առևտրատնտեսական  ոլորտում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։