478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Թուրքիայի իրական և հայտարարվող շահերը չեն համընկնում. պատգամավոր
18:22
20 Մայիսի 2008

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի իրական և հայտարարվող շահերը չեն համընկնում։

«Երկու երկրներում կան իրական և հայտարարվող շահեր, և եթե հայտարարվող շահերը կարող են համադրվել, ապա իրական շահերը բախվում են»,- ասաց Աշոտյանը Երևանում անցկացվող «Գլոբալ մարտահրավերներ և սպառնալիքներ։ Հնարավո՞ր են արդյոք միասնական ջանքեր Հայաստանի և Թուրքիայի միջև» միջազգային գիտաժողովի ընթացքում։

Գիտաժողովը կազմակերպել է «Եվրասիա-Համագործակցություն» հիմնադրամը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համատեղ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ։

Աշոտյանի խոսքերով, Թուրքիայում և Հայաստանում անհամաչափորեն են վերաբերում երկկողմ հարաբերությունների հաստատման հարցին։

«Եթե Թուրքիան անմիջականորեն պետք է Հայաստանին՝ որպես կայուն զարգացող և բարյացկամ երկիր, ապա Հայաստանը Թուրքիային պետք է, որովհետև այդ մասին ասում են ավելի հզոր պետություներն ու միջազգային կազմակերպությունները»,- ասաց պատգամավորը։

Խոսելով երկու երկրների շահերի մասին՝ Աշոտյանը նշեց, որ Հայաստանի գլոբալ և տարածաշրջանային շահերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը, բաց հաղորդակցությունները, տարածաշրջանային համագործակցությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը։

«Թուրքայի շահերն են ԵՄ անդամակցությունը, տարածաշրջանային գերտերության կարգավիճակի ձգտումը, երկրի ամբողջականության և թուրքական միասնականության ապահովումը»,- ասաց պատգամավորը։
 
Նրա խոսքերով, երկու երկրների շահերի մեջ հստակ անհամատեղելիություն կա։

«Թուրքական միասնականությունը ենթադրում է, որ Թուրքիան հարաբերություններ չի հանդուրժի Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցի առկայության դեպքում։ Աչքի առաջ ունենալով տարածքային ամբողջականության կորստի «ուրվականը»՝ Թուրքիան դեմ  է հանդես գալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Բացի այդ, Հայոց ցեղասպանության ճանաչումն օգտագործվում է տարբեր երկրների կողմից՝ Թուրքիայի ԵՄ անդամակցությունը դանդաղեցնելու կամ տորպեդավորելու համար»,- կարծում է Աշոտյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: