480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ փոփոխություններ են մտցրել հանրահավաքների մասին օրենքում
18:12
20 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեցին ««Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը»։

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, օրինագիծը ճշտումներ է մտցնում այն փաստաթղթերի ցանկում, որոնց հիման վրա քաղաքապետարանը կարող է մերժել զանգվածային միջոցառումներ անցկացնելու թույլտվություն տալ։

«Փաստաթղթերը պետք է հիմնավորված ապացույցներ պարունակեն, որ զանգվածային միջոցառման անցկացումը բռնության անմիջական սպառնալիք է ստեղծում կամ ուղղված է սահմանադրական կարգի բռնի փոփոխությանը, ռասսայական, ազգային, կրոնական ատելությանը, պատերազմի քարոզին»,- ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով, օրինագիծը մտցնում է նաև տարերային զանգվածային միջոցառումներ հասկացությունը։

Ինչպես հաղորդեց խորհրդարանի նախագահը, տվյալ միջոցառումների միջոցով հասարակությունը կարող է իր կարծիքը հայտնել իրեն հուզող հարցերի շուրջ։

Թորոսյանն ավելացրեց, որ տարերային զանգվածային միջոցառումների համար հաստատվել են խիստ ժամանակային սահմանափակումներ. դրանք չեն կարող շարունակվել վեց ժամից ավելի։

Միաժամանակ խոսնակն ընդգծեց, որ այդ փաստաթղթով կոնկրետացվում է ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու  մերժման մասին քաղաքապետարանի որոշումները բողոքարկելու գործընթացը։ Ըստ օրինագծի, քաղաքապետարանի որոշումը կարող է բողոքարկվել դատարանում, որը բողոքը քննարկում է մի քանի օրերի ընթացքում։

«Սկզբունքային է այն փաստը, որ օրինագիծը արժանացել է միջազգային փորձագետների դրական գնահատականին»,- ասաց նա։

Միաժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն առաջարկեց փաստաթղթում ներառել գիշերային ժամերին՝ ժամը 24։00-08։00-ը զանգվածային միջոցառումներ անցկացնելու արգելքը։ «Քաղաքացիների մի մասի սահմանադրական իրավունքի իրականացումը չի կարող խախտել մյուս մասի սահմանադրական իրավունքները»,- ընդգծեց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։