486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը հագեցած ծրագիր է պատրաստում բուհի 90-ամյակի կապակցությամբ
18:00
20 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը միջոցառումների հագեցած ծրագիր է պատրաստում բուհի 90-ամյակի կապակցությամբ, հայտնեց կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը։

«2009 թվականին համալսարանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ ծրագրված են Մշակույթի կենտրոնում գործող ԵՊՀ երգչախմբի համերգներն ու թատերական խմբի ներկայացումները»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա։

Դավթյանի խոսքերով, համալսարանում արդեն հանձնաժողով է ստեղծվել, որը մշակում է գիտական, մշակութային և այլ միջոցառումների անցկացումը։

«ԵՊՀ հոբելյանը նշելու մեկնարկը տրվել է մայիսի 16-ին՝ բուհի խորհրդանշական «Ծննդյան օրը»»,- նշեց նա։

Դավթյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի կեսին կկազմակերպվի «Համալսարնի օր» և ԵՊՀ նոր ուսանողների երդման արարողությունը։

ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Ժակ Մանուկյանն իր հերթին նշեց, որ հոբելյանի կապակցությամբ ծրագրվում է ստեղծել համալսարանի տարեգրությունը։

«Այս նպատակով ստեղծվել է Պատմության թանգարանի աշխատակիցների հանձնաժողով, որն իր աշխատանքում օգտագործում է Ազգային արխիվի փաստաթղթերը, ինչպես նաև ԵՊՀ պաշտոնաթերթի տեղեկատվությունը»,- ասաց նա։

Մանուկյանի խոսքերով, տոնական միջոցառումների շրջանակներում բուհի ականավոր դասախոսների մասին գիրք լույս կընծայվի։

Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919 թվականին։ Մինչ այսօր Հայաստանի այս ամենախոշոր բուհն է ավարտել շուրջ 90 հազար մարդ։

ԵՊՀ 21 ֆակուլտետում այժմ սովորում է 13 հազար ուսանող, ավելի քան 1200 դասախոսից 200-ը գիտությունների դոկտոր են, ավելի քան 500-ը՝ գիտությունների թեկնածու։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ավելի քան 30 ակադեմիկոս ԵՊՀ-ում գիտակրթական գործունեություն են իրականացնում։

Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում անցկացվում են հիմնարար և կիրառական հետազոտություններ ժամանակակից գիտության տարբեր ոլորտներում։ Կազմակերպվում են ուսումնամեթոդական աշխատանքներ ավելի քան 100 ամբիոններում, որոնք զինված են նորագույն տեխնիկայով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: