485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հրանտ Դինքն իր կյանքը նվիրել է Թուրքիայի ժողովրդավարացմանը. թուրք քաղաքական գործիչ
17:08
20 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Չեմ Տոկերը կարծում է, որ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը, որը 2007թ. հունվարի 19-ին սպանվել էր թուրք ազգայնամոլի կողմից, իր կյանքը նվիրել է Թուրքիայի ժողովրդավարացմանը։

Դինքը, որը բազմիցս անդրադարձել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցին, սպանվել էր իր թերթի խմբագրության մոտ։

«Հրանտ Դինքն իր կյանքը նվիրեց Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին։ Նա վստահ էր, որ այդ գործընթացը կսատարի հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը և արմատախիլ կանի այն բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են հասկանալ միմյանց»,-ասաց Տոկերը Երևանում՝ «Գլոբալ մարտահրավերներ և սպառնալիքներ։ Հնարավո՞ր են արդյոք միասնական ջանքեր Հայաստանի և Թուրքիայի միջև» միջազգային համաժողովի ընթացքում։

Թուրք քաղաքական գործիչը անբնական է համարում պաշտոնական մակարդակով հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը։

«Երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև կապեր կան։ Մարդիկ միմյանց հետ կապեր են հաստատում, իսկ կառավարությունները՝ ոչ, հետևաբար ընտրողները չեն կարող ներգործել իրենց իսկ ընտրած պաշտոնյաների վրա»,- ասաց Տոկերը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ

Մասնավորապես, Թուրքիան որպես հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915-ին իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի: 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը:

Համաժողովը կազմակերպել է «Եվրասիա-Համագործակցություն» հիմնադրամը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համատեղ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։