478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ-ն PRGF ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրի վերջին տրանշը՝ 5,4մլն. դոլար
16:40
20 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանին տրամադրել վերջին՝ յոթերորդ տրանշը՝ 5,4 մլն. դոլարի չափով (3,32 մլն. SDR)՝ «Աղքատության կրճատում և տնտեսական աճի աջակցություն»  (PRGF) ծրագրի շրջանակներում։

Ինչպես ասվում է ԱՄՀ կայքում տեղադրված հաղորդագրությունում, 2008թ. մայիսի 19-ին այս ծրագրի իրականացման համաձայնագրի շրջանակներում ավարտվեց Հայաստանի տնտեսական ցուցանիշների վեցերորդ մոնիտորինգը։ Վարկի վերջին հատկացումը տրամադրելուց հետո Հայաստանին աղքատությունը հաղթահարելու ծրագրերի համար տրամադրված ընդհանուր գումարը կազմել է 23 մլն. SDR, որը համարժեք է 37,3 մլն. դոլարին։

ԱՄՀ գործադիր խորհրդում տեղի ունեցող քննարկումների ընթացքում կառավարող տնօրենների ներկայացուցիչ և գործադիր տնօրեն Մուրիլո Պորտուգալը (Mr. Murilo Portugal) նշեց, որ այն, որ Հայաստանը հավատարիմ է մնում խելամիտ մակրոտնտեսական քաղաքականությանը և կառուցվածքային բարեփոխումների ոլորտում գրանցված առաջընթացը նպաստել են PRGF երրորդ ծրագրի շրջանակներում զգալի հաջողությունների ձեռքբերմանը։

Մ.Պորտուգալի խոսքով, Հայաստանում աղքատության կրճատումը բարձր տեմպերով էր ընթանում՝ ցածր մակրոտնտեսական գնաճի պայմանեերում։ «Այս ամենը, ինչպես նաև ուղիղ արտասահմանյան ներդրումների հոսքը, ներմուծման արագ զարգացումը հսկայական ազդեցություն թողեցին երկրի վճարային հաշվեկշռի վրա»,- նկատեց նա։

Հայաստանի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս արագացնել կառուցվածքային բարեփոխումները, որպեսզի վերացնեն առկա խոչընդոտները, ինչպես նաև ամրապնդեն մրցունակությունը։ «Հետագայում բարեփոխումները, հիմնականում, կենտրոնացվելու են արտադրողականությունը բարձրացնելու ոլորտում կառուցվածքային բարեփոխումների զարգացման վրա՝ արտադրողների գներն իջեցնելու, ներքին մրցունակություն ապահովելու հաշվին՝ տարբերակելով տնտեսությունը և կրճատելով մասնակցությունը ստվերային տնտեսությանը»,- ասաց Պորտուգալը։

Միաժամանակ նա նշեց, որ ԱՄՀ-ն ողջունում է Հայաստանի շահագրգռվածությունը հիմնադրամի հետ սերտ համագործակցության  հարցում այն բանից հետո, երբ աղքատության հաղթահարման գործող ծրագիրը կավարտվի 2008թ. մայիսին։

13 տարվա ընթացքում ԱՄՀ-ն Հայաստանին հատկացրել է շուրջ 360 մլն. դոլար վարկ, ընդ որում այդ միջոցների 80 տոկոսը հատկացվել է արտոնյալ պայմաններով՝ 5,5-10 տարիների ընթացքում մարման ժամկետով՝ 0,5 տոկոս տարեկան։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: