478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհամբերությամբ սպասում են Սիրուշոյի ելույթին Եվրատեսիլ-2008-ում
16:23
20 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անհամբեր սպասում են Հայաստանը ներկայացնող երգչուհի Սիրուշոյի ելույթին Եվրատեսիլ-2008 երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա Բելգրադում երեքշաբթի երեկոյան։
 
Սիրուշոն ժամանակակից հայկական էստրադայի ամենահայտնի երգչուհիներից է։ Վիճակահանության համաձայն, Սիրուշոն ելույթ է ունենալու 14 համարի տակ։

Կիսաեզրափակչում նրա մրցակիցներն են լինելու Ռուսաստանի, Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Իսրայելի, Լեհաստանի, Բեսնիայի և Հերցեգովինայի, Էստոնիայի, Հոլանդիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Անդորրայի, Բելգիայի ներկայացուցիչները, ինչպես նաև մրցույթում առաջին անգամ հանդես եկող Սան-Մարինոյի և Ադրբեջանի ներկայացուցիչները։

Սիրուշոն կատարելու է «Քելե-քելե» երգը, որի երաժշտության հեղինակն է Հարութ Տեր-Հովակիմյանը, իսկ տեքստը գրել է ինքը՝ երգչուհին։ Ավելի վաղ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն ասել էր, որ հայ երգչուհին Բելգրադում ներկայացնելու է վառ և անմոռանալի շոու, որը համապատասխանում է երգին և երգչուհու իմիջին։

Բեմադրության հեղինակը «Սթրիթ-ջազ» բալետային խմբի պարուսույց Սերգեյ Մանդրիկն է, որը համագործակցում է ռուսական հայտնի երաժշտական նախագծի՝ «Աստղերի ֆաբրիկայի» հետ։

Եվրոպական երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Բելգիայի, Հունաստանի, Կիպրոսի, Հոլանդիայի, ինչպես նաև Թուրքիայի հայկական սփյուռքն ավանդաբար ակտիվ է քվեարկում պատմական հայրենիքի ներկայացուցիչների օգտին՝ հայ կատարողների համար բարձր տեղեր ապահովելով։ Այսպես, Հայաստանի նախկին ներկայացուցիչներ Անդրեն (2006թ.) և Հայկոն (2007թ.) երկուսն էլ 24 մասնակիցների թվում զբաղեցրել են ութերորդ տեղը ոչ միայն իրենց վարպետության, այլև արտասահմանում գտնվող հայրենակիցների աջակցության շնորհիվ։

Ի դեպ, սերբ բուքմեյքերները Սիրուշոյի հաղթելու հնարավորությունները  բավականին բարձր են գնահատում։ Նրանց կանխատեսումներով, «ՌԻԱ Նովոստիի» տվյալների համաձայն, Հայաստանը և Սերբիան կիսում են երկրորդ տեղը՝ 6,0 գործակցով։ Հիմնական առաջատարը Դիմա Բիլանն է (Ռուսաստան)՝ նրա հաղթանակի համար դրույքներն ընդունվում են 3,2 գործակցով։ Հաղթանակի նվազագույն շանսերը բուքմեյքերները տալիս են Սան-Մարինոյի ներկայացուցչին՝ 451,0։

«Եվրատեսիլ-2008» եզրափակիչը տեղի կունենա Բելգրադում՝ մայիսի 24-ին։

«Եվրատեսիլը» ողջ աշխարհում ամենահայտնի հեռուստատեսային շոուներից է, անցկացվում է ամեն տարի՝ 1956 թվականից ի վեր։ Այս տարի Սերբիան առաջին անգամ է ընդունում «Եվրատեսիլը»։ Նա այդ իրավունքին տիրացել է նախորդ տարվա արդյունքներով, երբ Ֆինլանդիայում տեղի ունեցած մրցույթի ժամանակ հաղթեց սերբ երգչուհի Մարիա Շերիֆովիչը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: