478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ է ընտրվել Դաշնակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը
16:07
20 Մայիսի 2008

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ է ընտրվել Հայ Հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Հրայր կարապետյանը, ով նախկինում ղեկավարում էր ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը։

Նրա թեկանծությունը երեկ առաջադրվել էր ՀՅԴ խմբակցության կողմից։ Փոխխոսնակի պաշտոնը երկու ամիս թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը հրաժարական էր տվել նախագահական ընտրություններից հետո, որին նա մասնակցել էր։
 
Ինչպես խորհրդարանում երեքշաբթի հայտնեց  ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները, քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր։

«Կարապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 97 պատգամավոր,  դեմ եղել է մեկ ձայն»,- հայտնեց Նիկոյանը։ Նա ասաց, որ երկու քվեարթերթիկ անվավեր է ճանաչվել, ևս մեկն էլ ձայները հաշվարկելիս չի հայտնաբերվել տուփում։

Նորանշանակ փոխխոսնակ Հրայր Կարապետյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին վստահության համար։ Նա հայտարարեց, որ նոր պաշտոնն իր վրա ավելի շատ պարտականություններ է դնում և վստահեցրեց, որ ամեն ինչ կանի հանուն ժողովրդի և խորհրդարանի։

Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 11-ին Երևանում: 1985թթ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, այնուհետև ուսումը շարունակել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում: Պաշտպանել է գիտական թեզ` «Սովորողների քաղաքացիական դաստիարակության հիմնախնդիրը ազգային կրթության համակարգում» թեմայով:

1985-1990թթ. աշխատել է Նոր-Գեղի գյուղի, այնուհետև, Երևանի թիվ 181 դպրոցներում՝ որպես ուսուցիչ: 1985-1987թթ. անդամակցել է «Զանգակատուն» կազմակերպությանը: 1987-1989թթ. եղել է «Միացում» կազմակերպության շարքերում, նույն տարիներին խմբագրել է «Զանգակատուն» հանդեսը:

1989թ. անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: 1990-1995թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի անդամ: 1990-1992թթ. Թաթուլ Կրպեյանի, Շահեն Մեղրյանի և մյուս ազատամարտիկների հետ մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Բերդաձորի, Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպմանը:

1996-1998թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ: 1998-2003թթ. եղել է ՀՀ Արագածոտնի մարզպետ:

2003-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Եղել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար:

2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար է:

Մինչ այսօր ղեկավարում է Դաշնակցություն խմբակցությունը։ ՀՀ պաշտպանության նախարարի, վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Ֆեդերացիայի խորհրդի նախագահի կողմից պարգևատրվել է մեդալներով ու շքանշաններով: Ամուսնացած է, ունի 3 որդի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: