487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+7
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիային ձեռնտու չէ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը. փորձագետ
15:04
20 Մայիսի 2008

Երևանի պետական համալսարանի քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ Թուրքիային ձեռնտու չէ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

Նրա խոսքերով, դրա պատճառը տարածաշրջանային առաջատարի կարգավիճակ ստանալու՝ Թուրքիայի ցանկությունն է։ «Թուրքիան, որպես հզոր պետություն, որը բավական ուժեղ տնտեսություն և կայսերական անցյալ ունի, հավակնում է տարածաշրջանային առաջատարի դերը։ Այսօր Թուրքիան նման կարգավիճակ չունի՝ որոշ շրջաններում նա խաղում է տարածաշրջանային խաղընկերոջ դեր, բայց հիմնականում մնում է տարածաշրջանային գործոնի կարգավիճակում։ Դա Թուրքիային ձեռք չի տալիս»,- ասաց փորձագետը Երևանում անցկացվող «Գլոբալ մարտահրավերները և սպառնալիքները։ Հնարավոր են արդյոք միասնական ջանքեր Հայաստանի և Թուրքիայի միջև» միջազգային համաժողովին։

Նրա խոսքերով, մի շարք միջազգային գործոններ, մասնավորապես Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ կատարված փոփոխությունները, որը պատարաստ է զիջել «երեք ծովերի համակարգում» (Սև, Կասպից և Միջերկրական) գլոբալ ենթակառուցվածքների կառավարման «մասնաբաժինը», ինչպես նաև ադրբեջանա-թուրքական համագործակցությունը Թուրքիային հնարավորություն են տալիս տարածաշրջանում ուժեղ խաղացող դառնալ՝ պակասեցնելով  մյուս խաղացողների, այդ թվում և Ռուսաստանի ազդեցությունը։

«Այս իմաստով Հայաստանի հետ դիվանագիտական  հարաբերությունների հաստատումը Թուրքիային ձեռք չի տալիս։ Նրան պետք է լարվածութուն պահպանել, որպեսզի ազդեցության հնարավորություն ունենա»,- ասաց Հովհաննիսյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են թուրքական կողմից առաջ քաշված նախապայմանների պատճառով։

Մասնավորապես Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, երբ շուրջ մեկ ու կես միլիոն հայ է սպանվել։ Դրանից բացի, Թուրքիան պրոադրբեջանական դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության հարցում։ Պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։